Կիտո (իսպ.՝ Quito ― Քիտո), Էկվադորի մայրաքաղաքը։ Գտնվում է Պիչինա հրաբխի հարավային լանջին[1], 2818 մ բարձրության վրա, Պանամերիկյան խճուղու վրա։
Գտնվում է ծովի մակերևույթից 9350 ոտնաչափ բարձրության վրա (աշխարհի ամենաբարձրադիր մայրաքաղաքներից մեկն է, ավելի որոշակի՝ երկրորդը Լա Պասից հետո), ինչպես նաև՝ հասարակածին ամենամոտ գտնվողներից մեկը[2]։
Քաղաքի պատմական կենտրոնը ամենաընդարձակներից և ամենից լավ պահպանվածներից մեկն է Հարավային ու Հյուսիսային Ամերիկաներում[4], և Կիտոն, լեհական Կրակով քաղաքի հետ մեկտեղ, 1978 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված առաջին քաղաքներից մեկն է եղել[4]։ Կիտոյի կենտրոնական հրապարակը գտնվում է հասարակածից մոտավորապես 25 կիլոմետր հեռավորության վրա, ինքը՝ քաղաքը տարիների ընթացքում ձգվելով, գրեթե հասել է զրոյական հորիզոնականին։ Քաղաքում ստեղծվել են հասարակածին նվիրված հուշարձան ու թանգարան[5]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 448)։