Կարակորում (չինարեն՝ 喀喇昆仑山脉, ուրդու՝ سلسلہ کوہ قراقرم), լեռնային համակարգ Կենտրոնական Ասիայում՝ Հնդկաստանում (Ջամմու և Քաշմիր նահանգ) և Չինաստանում, հյուսիսում՝ Պամիրի և Կոնլունի, հարավում՝ Հիմալայների և Գանդիսիշանի միջև։ Երկարությունը շուրջ 800 կմ է, բարձրությունը՝ մինչև 8611 մ։ Կան սառցադաշտեր՝ ընդհանուր 16.3 հազար կմ2 տարածությամբ։
Անվանումն առաջացել է թուրքերեն Կարա ― «սև» և կորում ― «քարի հեղեղ, փլվածք» բառերից, այսինքն՝ «սև քարե լեռներ». այլ լեռների լանջերը ծածկված են քարացրոններով, որոնք լեռներին տալիս են սև տեսք[1]։