Jump to content

Կապիտանի աղջիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապիտանի աղջիկը
ռուս.՝ Капитанская дочка
ՀեղինակԱլեքսանդր Պուշկին
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն
ԹեմաԵմելյան Պուգաչովի ապստամբություն
Կազմված էThe Sergeant of the Guards?, The Captain's Daughter/Chapter II?, The Captain's Daughter/Chapter III?, The Captain's Daughter/Chapter IV?, The Captain's Daughter/Chapter V?, The Captain's Daughter/Chapter VI?, The Captain's Daughter/Chapter VII?, The Captain's Daughter/Chapter VIII?, The Captain's Daughter/Chapter IX?, The Captain's Daughter/Chapter X?, The Captain's Daughter/Chapter XI?, The Captain's Daughter/Chapter XII?, The Captain's Daughter/Chapter XIII?, The Captain's Daughter/Chapter XIV? և Q98683283?
Բնօրինակ լեզուռուսերեն
Կերպար(ներ)Maria Mironova?, Alexey Shvabrin?, Q105196699?, Pyotr Grinyov?, Եմելյան Պուգաչով և Q98684531?
Նկարագրում էՌուսական կայսրություն և Օրենբուրգի մարզ
Երկիր Ռուսական կայսրություն
Հրատարակման տարեթիվ1836
 The Captain's Daughter Վիքիպահեստում

Կապիտանի աղջիկը (ռուս.՝ Капитанская дочка), Ալեքսանդր Պուշկինի պատմական վեպը[1] (կամ վեպ), որի իրադարձությունները տեղի են ունենում Եմելյան Պուգաչովի ապստամբության ժամանակ։ Առաջին անգամ հրատարակվել է «Սովրեմեննիկ» ամսագրի 4-րդ գրքում՝ առանց հեղինակի անվան։ Վաճառքի է դուրս բերվել 1836 թվականին[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալվածատեր Պյոտր Անդրեևիչ Գրինյովը պատմական վեպում ներկայացնում է իր արկածներով լեցուն երիտասարդությունը։ Մանկությունը անցկացրել է հայրական տանը սիբիրյան մի գյուղում։ Հայրը՝ որպես խիստ մարդ, մինչև նրա 17 տարեկան դառնալը որոշում է նրան ուղարկել բանակ ծառայության ասելով՝ հերիք է վազի աղջիկների հետևից կամ բարձրանա աղավնատները։ Ճակատագրի կամոք ծառայության ճանապարհին երիտասարդ սպան հանդիպում է Եմելյան Պուգաչովին, որը այդ ժամանակ փախուստի մեջ գտնվող անհայտ կազակ էր։ Փոթորկի ժամանակ նա համաձայնվում է ուղեկցել Գրինյովին իր ծեր ծառայի՝ Սավելյիչի հետ պանդոկ։ Ի նշան երախտագիտության` Պյոտրը տալիս է նրան իր նապաստակի վերարկուն[3]։ Հասնելով ծառայության վայր՝ Բելոգորսկի ամրոց, Պյոտրը սիրահարվում է ամրոցի պարետի դստերը` Մաշա Միրոնովային։ Գրինյովի ընկերը՝ սպա Շվաբրինը, անտարբեր չէր կապիտանի աղջկա նկատմամբ և Պյոտրին մենամարտի է կանչում, որի արդյունքում Գրինյովը վիրավորվում է։ Մենամարտի մասին իմանում է Պյոտրի հայրը, որը հրաժարվում է օրհնել նրանց ամուսնությունը։ Այդ նույն ժամանակահատվածում զարգանում է ռուսական անողոք ու անիմաստ ապստամբությունը։ Պուգաչովն իր զորքի հետ հարձակվում և գրավում է օրենբուրգյան տափաստանները։ Ազնվականներին գլխատում է, իսկ կազակներին կոչ է անում միանալ իր զորքին։ Մաշայի ծնողները մահանում են ապստամբների ձեռքով։ Շվաբրինը երդվում է Պուգաչովին, իսկ Գրինյովը հրաժարվում է միանալ։ Այստեղ նա ճանաչում է այն մարդուն, որն իրեն օգնել էր ձմռանը և կյանք նվիրել։ Գրինյովը գնում է Օրենբուրգ և պատերազմում Պուգաչովի դեմ, սակայն հանկարծ ստանում է նամակ Մաշայից, որը մնացել էր Բելագորսկի ամրոցում հիվանդության պատճառով։ Նամակից նա իմանում է, որ Շվաբրինը ցանկանում է բռնությամբ ամուսնանալ նրա հետ։ Գրինյովն առանց թույլտվության թողնում է ծառայությունը, գնում ամրոց և Պուգաչովի օգնությամբ փրկում Մաշային։ Ավելի ուշ նրան կառավարական զորքերը ձերբակալում են։ Մինչ Գրինյովը նստած էր բանտում, Մաշան գնում է Ցարսկոյե Սելո՝ Եկատերինա II մոտ, խնդրում նրա ներողամտությունը՝ ասելով, որ նրան ստել են։ Գրինյովին ազատ են արձակում, և նա ուղևորվում է հայրական տուն։ Ավելի ուշ երիտասարդներն ամուսնանում են[4]։

Գրքի մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կապիտանի աղջիկը» այն երկու ստեղծագործություններից է, որոնցով 1830-ական թվականներին ռուս գրողներն անդրադարձել են Վալտեր Սկոտի թարգմանված վեպերին[5]։ Պուշկինը դեռ 1820-ական թվականներին որոշել էր գրել պատմական վեպ։ Առաջինը պատմական վեպերից ռուսերեն թեմայով լույս է տեսել Միխայիլ Զագոսկինի «Յուրի Միլոսլավսկի» (1829) ստեղծագործությունը։ Գրինյովի հանդիպումը ուղեկցողի հետ, ըստ պուշկինագետների, համընկնում է Զագոսկինի վեպի հետ[6][7]։ Վեպի գաղափարը պուգաչովյան դարաշրջանից Պուշկինի մոտ առաջացել է «Պուգաչովի ապստամբության պատմությունը» գրելու ժամանակ։ Իր աշխատանքի նյութերի որոնման համար Պուշկինը գնաց Հարավային Ուրալ, որտեղ զրուցեց 1770-ական թվականների սարսափելի իրադարձությունների ականատեսների հետ։

«Կապիտանի աղջիկը» գրվել է Պուգաչովյան գործերի ընթացքում, բայց նրա մեջ ավելի շատ պատմություն կա քան «Եմելյան Պուգաչովի ապստամբության» մեջ, որը երկար բացատրական ծանոթություն է վեպի հետ։
- Վասիլի Կլյուչևսկի[8]

1832 թվականի ամռանը Պուշկինը միտք ուներ վեպի գլխավոր հերոս դարձնել սպա Միխայիլ Շվանվիչին (1749-1802), ով անցել էր Պուգաչովի կողմը` միավորելով նրան հոր հետ, որը վտարվել էր Ալեքսեյ Օրլովի հետ ծեծկռտուքի արդյունքում։ Հնարավոր է, այս գաղափարը տեղ է գտել «Դուբրովսկի» վեպում, որի գործողությունը տեղափոխվել է ժամանակակից դարաշրջան[9]։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պյոտր Անդրեևիչ Գրինյով
  • Եմելյան Պուգաչով
  • Ալեքսեյ Իվանովիչ Շվաբրին
  • Մարիա Իվանովա Միրոնովա
  • Արխիպ Սավելիչ
  • Իվան Կուզմին Միրոնով
  • Վասիլիսա Եգորովա Միրոնովա

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Капитанская дочка», по характеристике Д. Мирского, — «единственный полновесный и законченный роман Пушкина, опубликованный при жизни».
  2. "Капитанская дочка" в критике и литературоведении // Пушкин А. С. Капитанская дочка. — Л.: Наука. Ленингр. отд-ние, 1984. — С. 233—280
  3. Описание степного бурана отчасти позаимствовано Пушкиным из одноимённого очерка С. Аксакова.
  4. Налицо сюжетная рифма: подобно тому, как главный герой не узнал в вожатом грозного Пугачёва, его подруга не узнала в мирной старушке грозную императрицу. Вместо неумолимой логики правосудия судьбы героев к гармонии приводит очередное чудо монаршей милости.
  5. Мирский Д. С. История русской литературы с древнейших времен до 1925 года / Пер. с англ. Р. Зерновой. — London: Overseas Publications Interchange Ltd, 1992. — С. 186—191.
  6. Петрунина Н. Н. Пушкин и Загоскин. («Капитанская дочка» и «Юрий Милославский»). — «Русская литература», 1972, № 4, с. 110—120.
  7. Гиллельсон М. И., Мушина И. Б. Повесть А. С. Пушкина «Капитанская дочка»: Комментарий. Пособие для учителя. — Л.: Просвещение, 1977.
  8. Речь, произнесенная в торжественном собрании Московского университета 6 июня 1880 г., в день открытия памятника Пушкину. — Рус. мысль, 1880, № 6, с. 20—2
  9. Петрунина Н. Н., Фридлендер Г. М. Над страницами Пушкина. Л., 1974, с. 73—123
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապիտանի աղջիկը» հոդվածին։