Jump to content

Կալինինգրադի մարզային տիկնիկային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալինինգրադի մարզային տիկնիկային թատրոն
Տեսակթատերախումբ, տիկնիկային թատրոն և performance hall?
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըԿալինինգրադ
Հիմնադրման ամսաթիվ1964
Կայքteatrkukol39.ru

Կալինինգրադի մարզային տիկնիկային թատրոն (ռուս.՝ Калининградский областной театр кукол), տիկնիկային թատրոն Կալինինգրադում։ Գտնվում է Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքի Հաղթանակի փողոցի 1 ա հասցեում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը ձևավորվել է որպես Կալինինգրադի դրամատիկական թատրոնին կից սիրողական ասոցիացիա 1963 թվականին։ Հաջորդ տարվա հոկտեմբերին թատրոնը ստացել է պաշտոնական կարգավիճակ։

1976 թվականին թատրոնն ունեցել է իր սեփական շենքը Լուիզա թագուհու հիշատակի լյութերական եկեղեցու արդիականացված շենքում։ Շենքում ստեղծվել է դահլիճ երեք հարյուր հանդիսատեսի համար։

1976-1984 թթ. թատրոնն ունեցել է մեծ հաջողություններ։ Այդ շրջանի առավել հիշարժան ներկայացումներն են՝ Գայդարի «Բումբարշ», Պուշկինի «Հեքիաթ Սալթան թագավորի մասին», Բրուկի, Գրուչենկովի «Բոլորից խելացի Անդրեյը», Բ. Զախոդերի, Վ. Կլիմովսկու «Մերի Փոփինս», Մ. Գինդինի «Սադկո»։

1981 թվականին թատրոնն ուղևորություններ է կատարել դեպի Լեհաստան և Լիտվա։ Այդ շրջագայությունների համար տիկնիկագործները ստեղծել են փակ ծածկով թատերական սայլակառք` լցված տիկնիկներով ու զարդերով։

Թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերախումբն ըստ 2014 թվականի տվյալների`

  • Գլխավոր ռեժիսոր` Սմագին Դմիտրի Բորիսովիչ
  • Դերասան` Վիտկովսկի Վիտալի
  • Դերասանուհի` Լիսիցինա Վալենտինա Վասիլևնա
  • Դերասանուհի` Կոչամասովա Ելենա Միխայլովնա
  • Դերասանուհի` Վիտկովսկայա Օլգա
  • Դերասանուհի` ՌԴ վաստակավոր արտիստ Մոսկալենկո Գալինա Նիկոլաևնա
  • Դերասանուհի` ՌԴ վաստակավոր արտիստ Գուլագա Տատյանա Գենադիևնա
  • Դերասանուհի` Նիկոնենկո Ալլա Ալեքսանդրովնա
  • Դերասան` Յուրգին Ալեքսանդր
  • Դերասան` Աբարով Վալերի
  • Դերասան` Զինյակով Ալեքսեյ
  • Դերասանուհի` ՈՒդալովա Նինա Վասիլևնա
  • Դերասան` Գրինիցևիչ Դենիս
  • Դերասանուհի` Կոնդրակովա Նատալյա
  • Դերասանուհի` Կոնոնովա Յանա
  • Դերասանուհի` Դորոշենկո Ալեքսանդրա
  • Տնօրեն` ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ Պերեբեյնոս Ալեքսանդր Սեմյոնովիչ
  • Տնօրենի տեղակալ` Յուժակովա Գալինա Գեորգիևնա
  • Գլխավոր հաշվապահ` Պավլովա Մարինա Վիկտորովնա
  • Կոմպոզիտոր` ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ Միշին Վլաչեսլավ Ալեքսանդրովիչ
  • Գլխավոր նկարիչ` ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ Բորիսովա Տատյանա Վլադիմիրովնա
  • Դերձակ` Կիրիկովա Օ. .
  • Նկարիչ` Գուսակովա Ն. Ի.
  • Նկարիչ` Մոսեևա Ի. Ա.
  • Ատաղձագործ` Նաումով Օ. Պ.
  • Հնչյունային օպերատոր` Տոցկի Պ. Ն.
  • Էլեկտրալուսավորող` Գորշնև Ի.
  • Տեխնիկական մասի ղեկավար` Դոլնակով Վ. Վ.
  • Լուսավորող նկարիչ` Արտեմովա Ն. Վ.

Թատրոնի ռեպերտուարը բաղկացած է երեխաների համար նախատեսված ավելի քան քառասուն ներկայացումներից։ Թատրոնը ներկայացումներով հանդես է գալիս ոչ միայն իր շենքում, այլ նաև ուղևորություններ է կատարում Ռուսաստանում, Բելառուսում և այլ երկրներում։ Թատրոնը միջազգային փառատոների է մասնակցել Լիտվայում, Բելառուսում, Լեհաստանում, Գերմանիայում։

Թատրոնն աշխատում է տարբեր տեսակի տիկնիկներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Калининградский областной театр кукол - Театры Калининградской области | Культурный Навигатор». prosvetcult.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]