Խոտան արտադրական
Խոտան արտադրական, սահմանված ստանդարտներին, նորմաներին, գծագրերին և տեխնիկական պայմաններին չհամապատասխանող արտադրանք։
Խոտանը լինում է երկու տեսակի՝
- ուղղելի՝ տեխնիկապես հնարավոր և տնտեսապես շահավետ է նորոգել
- վերջնական՝ տեխնիկապես անհնար և տնտեսապես անշահավետ է շտկել թերությունները
Խոտան արտադրականի պատճառներն են՝ հաստոցների սխալ կարգավորումը, սարքերի և գործիքների անսարքությունը, տեխնոլոգիայի խախտումը, բանվորների ցածր որակավորումը և այլն։ Խոտանի դեպքում վարձատրության չափը կախված է արտադրանքի պիտանիության և աշխատողի մեղավորության աստիճանից։ Խոտանի նվազեցումն ու կանխումը ապահովվում են կազմակերպական-տեխնիկական միջոցառումներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 81)։ |