Գրեթե ողջ տարվա ընթացքում այստեղ տիրում է չափավոր կլիմայական գոտու ցամաքային օդը, եղանակի տեսակը՝ անտիցիկլոնային է, տեղումների քանակն աննշան է՝ 400 մմ-ից քիչ, խոնավության մակարդակը այնքան էլ բարձր չէ՝ գործակիցը 1-ից ցածր է։ Քամիները, որպես կանոն, թույլ են։ Բնորոշ են ջերմաստիճանի ամպլիտուդայի մեծ տատանումներ՝ ինչպես տարեկան, այնպես էլ օրական։ Ձմեռները երկարատև են, սակավաձյուն և շատ ցուրտ՝ բևեռում գտնվող Սախա-Յակուտիայի Հանրապետության կենտրոնական և արևելյան շրջաններում հնարավոր են մինչև -65 ˚C սառնամանիքներ[1]։ Ամառը, որպես կանոն, տաք է (ամենատաք ամսվա ջերմաստիճանը կազմում է 15-20 ˚C, միջին առավելագույնը՝ 25 ˚C-ից ավել), բայց կարճ, տեղումները համեմատաբար ավելի շատ են, քան ձմռանը, ամենաշատ տեղումները թափվում են հուլիսին։
Խիստ ցամաքային կլիման հանդիպում է միայն Հյուսիսային կիսագնդում։ Դա պայմանավորված է նրանով, որ Հարավային կիսագնդի չափավոր կլիմայական գոտում գրեթե չկա ցամաք, հետևաբար, չկան պայմաններ ցամաքային օդային զանգվածների ձևավորման համար։ Բնորոշ է Հյուսիսային Ամերիկայի և Եվրասիայի ներքին շրջաններին, Ռուսաստանի տարածքում դա Արևելյան և Կենտրոնական Սիբիրն է։ Խիստ ցամաքային կլիմայի օրինակ է Յակուտսկը, որը գտնվում է Սախա-Յակուտիայի Հանրապետության կենտրոնական մասում։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Յակուտսկ