Խաչելություն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչելություն (այլ կիրառումներ)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f5/Crucifixion.jpg/250px-Crucifixion.jpg)
Խաչելություն, մահապատժի պատմական տեսակ։ Մահապատժի այս տեսակը հայտնի էր Բաբելոնում, Պաղեստինում, Կարթագենում։ Սակայն մի քիչ ուշ այն մեծ տարածում գտավ Հին Հռոմում, որտեղ այն դարձավ դաժան, խայտառակ և տաժանալից մահվան տեսակ։ Նմանատիպ մահապատիժների էին արժանացնում ծայրահեղ վտանգավոր հանցագործներին՝ ապստամբներին, դավաճաններին, ռազմագերիներին, ավազակներին և փախստական ստրուկներին։