Լևոն Վարդանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Վարդանյան (այլ կիրառումներ)
Լևոն Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 6, 1948 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 21, 2013 (64 տարեկան) |
Վախճանի վայրը | Երևան, Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1966) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1972) |
Մասնագիտություն | քանդակագործ և ուսուցիչ |
Աշխատավայր | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Լևոն Սուրենի Վարդանյան (մայիսի 6, 1948, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 21, 2013, Երևան, Հայաստան[1]), հայ քանդակագործ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1972 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։
1976 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի ակադեմիայում։
Ստեղծագործում է մոնումենտալ քանդակագործության բնագավառում։
Մասնակցել է համամիութենական միջազգային սիմպոզիումների և բիենալեների (1992, 1994, 1998, Ռավեննա)[2]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Երևան» (1981, հարթաքանդակ, փայտ, Երևանի քաղաքապետարան),
- «Աշխատանքի երգ» (1985, տուֆ, Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարան),
- «Մտածողներ» (1986, տուֆ, քաղաք Վոլգոդոնսկ, ՌԴ),
- «Սպիտակաքար, ոսկեգմբեթ Մոսկվան» (1997, հարթաքանդակ, ՌԴ դեսպանատուն, Երևան),
- «Աստծու աչք» (1998, բրոնզ, Ռավեննա, Իտալիա)
Փոքր ձևերի քանդակները գտնվում են Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդում (Երևան), Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), գեղարվեստի թանգարանում (Վանաձոր), փայտարվեստի թանգարանում (Երևան)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Baghdasaryan, Aram. «AV Production - Լևոն Վարդանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Կատեգորիաներ:
- Մայիսի 6 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 21 մահեր
- 2013 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Հայ քանդակագործներ
- Հայ ուսուցիչներ