1792–1795 թվականներին սովորել է Հալլեի, Էռլանդենի և Գյոթինգենի համալսարաններում։ Առաջին նշանակալի ստեղծագործությունը «Ուիլյամ Լռվել» (1795–1796) փիլիսոփայական նամակաձև վեպն է։ «Պետեր Լեբրեխտի ժողովրդական հեքիաթները» ժողովածուն միջնադարյան «ժողովրդական գրքերի» վերամշակումն ու ոճավորումն է։ Լյուդվիգ Յոհան Տիքի գեղագիտական հայացքները շարադրված են «Ֆրանց Շտեռնբալդի ճանապարհորդությունը» (1798) փիլիսոփայական վեպում։ Նրա «Կոշկավոր կատուն» (1797) և այլ պիեսներ Կ․ Դոցցիի կատակերգությունների ոճի թեթև երգիծանք–հեքիաթներ են։ Լյուդվիգ Յոհան Տիքի «Ռոմանտիկ պոեմներ»-ի (1799–1800) սյուժեները հետագայում օգտագործել են է Լյուդվիգ Յոհան Տիք Հոֆմանը, Հ․ Հայնեն, Ռ․ Վագները։ Գրել է նաև «Խռովություն Սևեններում» (1826), «Երիտասարդ հյուսնը» (1836) պատմական վիպակները և այլ գործեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 20)։