Լիցեյ № 13 (Դոնի Ռոստով)
Դոնի Ռոստովի № 13 լիցեյ | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Տնօրեն | Կորխովա Գալինա Վասիլևնա |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Հասցե | Ռուսաստան, Դոնի Ռոստով, Ազատության հրապարակ, 1 |
Կայք | www.school13.ru |
Լիցեյ № 13 (Դոնի Ռոստով), հասարակական հաստատություն Դոնի Ռոստովում։ Շենքը կառուցվել է 1892 թվականին։ Շենքի ծրագրի հեղինակը համարվում է ճարտարապետ Նիկոլայ Դուրբախը։ Ի սկզբանե շենքում գործել է կանանց Եկատերինյան գիմնազիան (Նոր Նախիջևան)։ Լիցեյի շենքն ունի մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
19-րդ դարի վերջում Նոր Նախիջևանում հիմնադրվեց կանանց գիմնազիա։ Ստացել է «Եկատերինյան» անվանումը, ի պատիվ հիմնադիր Եկատերինա Երկրորդ թագուհու[1]։ Շենքը կառուցվել է 1892 թվականին։ Շենքի ծրագրի հեղինակը համարվում է ճարտարապետ Ն.Ն. Դուրբախը։ Ի սկզբանե շենքն ունեցել է 2 հարկ[2]։
Կանանց Եկատերինյան գիմնազիան եղել է քաղաքի ամենաէլիտար ուսումնական հաստատությունը։ Այնտեղ ուսանել են Աստծո օրենքները, ֆրանսերեն, ռուսերեն, աշխարհագրություն, պատմություն, ձեռագործ աշխատանք, նկարչություն։ Սկզբում դպրոցի ուսման տևողությունը կազմել է 8 տարի, 1910 թվականից` 9 տարի։
1921 թվականին գիմնազիայի շենքի տարածքում բացվել է խորհրդային Առաջին աշխատանքային դպրոցը (Ց.Դ. Մարկովի անվան)։ 1930-ական թվականներին դպրոցը կրել է Կառլ Մարքսի անունը։ 1943-1944 թվականներին շենքի տարածքում գործել է հոսպիտալ և ռազմական հաստատություն։ Հետո շենքը վերանորոգվել է և 1952 թվականին բացվել և ստացել է «Լիցեյ № 13» անվանումը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Последний звонок: цветы и напутствия депутатов(չաշխատող հղում)
- ↑ Administrator. «История лицея». www.school13.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Волошинова Л. Ф. Бульварная площадь. — Ростов-на-Дону: Донской издательский дом, 2001. — (Серия "Судьбы улиц, площадей, зодчих"). — ISBN 5-87-688-202-X