Լիոնի ծոց (ֆր.՝ Golfe du Lion), Միջերկրական ծովի ծոց Ֆրանսիայի հարավային ափի մոտ։ Երկարությունը 93 կմ է, լայնությունը մուտքի մոտ՝ 245 կմ, խորությունը՝ ավելի քան 1000 մ։ Լիոնի ծոց է թափվոմ Ռոն գետը։ Խոշոր նավահանգիստ է Մարսելը։
Անվանումը ոչ մի կապ չունի Լիոն քաղաքի անվան հետ։ Ֆրանսերեն այն կոչվում է Colfe du Lion. golf «ծոց», lion «առյուծ», այսինքն՝ «առյուծի ծոց»։ Այդպես է կոչվել, որովհետև միստրալ տեղական հյուսիսարևմտյան ուժեղ քամին այնպիսի ձայն է հանում, որ հիշեցնում է առյուծի մռնչյունը[1]։