Լալե Քարաբըյըք
Լալե Քարաբըյըք | |
Կուսակցություն՝ | Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Bursa Uludağ University? |
Գիտական աստիճան՝ | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն՝ | ակադեմիկոս և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | օգոստոսի 22, 1965 (58 տարեկան) |
Ծննդավայր | Բիլեջիք, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Լալե Քարաբըյըք (օգոստոսի 22, 1965, Բիլեջիք, Թուրքիա), թուրք դասախոս և քաղաքական գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լալե Քարաբըյըքը ծնվել է 1965 թվականին Բիլեջիքում[1]։ 1982 թվականին ավարտել է Էրթուղրուլ Գազիի ավագ դպրոցը, իսկ 1986 թվականին՝ Ուլուդաղի համալսարանը։ 1989 թվականին նա ստացել է Ուլուդաղի համալսարանին կից հասարակական գիտությունների ինստիտուտի մագիստրոսի աստիճան։ 1993 թվականին Քարաբըյըքը ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում։ 1994 թվականից Ուլուդաղի համալսարանում դասավանդել է հաշվապահական և ֆինանսական դասընթացներ։ Հրատարակել է 6 գիրք և 29 հոդված[2]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1982 թվականից ապրում է Բուրսայում։ Ամուսնացած է Նեզիհ Քարաբըյըքի հետ։ Նրանք ունեն մեկ երեխա[3]։
2011 թվականին Քարաբըյըքն առաջադրվել էր Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից Ազգային մեծ ժողովում, սակայն չկարողացավ հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձայներ։ 2015 թվականի փետրվարին Լալե Քարաբըյըքը հեռացել է Ուլուդաղի համալսարանից՝ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու համար[4]։ Նույն թվականի հունիսին Բուրսա քաղաքից նա ընտրվեց Մեծ Ազգային ժողովի անդամ[3]։ 2015 թվականի նոյեմբերին վերընտրվել է[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Lale KARABIYIK». Habertürk. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Prof. Dr. Lale KARABIYIK». Uludağ University. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
- ↑ 3,0 3,1 «LALE KARABIYIK». Sabah. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «CHP'de Lale Karabıyık: Göreve hazırım». Yeni Eksen. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Bursa'da AK Parti 11, CHP 5, MHP 2, Vekillik Kazandı». haberler.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լալե Քարաբըյըք» հոդվածին։ |
- Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության քաղաքական գործիչներ
- Օգոստոսի 22 ծնունդներ
- 1965 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թուրքիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Թուրքիայի կին քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Թուրքիայի 26-րդ գումարման մեջլիսի պատգամավորներ
- Թուրքիայի 25-րդ գումարման մեջլիսի պատգամավորներ
- Թուրք կին ակադեմիկոսներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Թուրք ակադեմիկոսներ