Լազերեն (Ճաներեն, ինքնանվանում՝ Lazuri nena, ლაზური ნენა), իբերակովկասյան լեզվաընտանիքի քարթվելական խմբի լեզու։ Մեգրելերենի հետ դիտվում է որպես զաներենի բարբառ, գիր չունի։ Այժմ խոսվում է Թուրքիայում (սևծովյան ափամերձ շրջաններում) և Վրաստանին առնչվող սահմանամերձ որոշ վայրերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 66)։