Իջևանի գինու-կոնյակի գործարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իջևանի գինու-կոնյակի գործարան
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1951
ՎայրԻջևան, Հայաստան
Երկիր Հայաստան
Արդյունաբերությունգինեգործություն
Կայքijevangroup.am

Իջևանի գինու-կոնյակի գործարան, ալկոհոլային խմիչքներ արտադրող առաջատար ձեռնարկություն Տավուշի մարզի Իջևան քաղաքում։ Հիմնադրվել է 1951 թվականին։ Գտնվում է Իջևան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 9 հասցեում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իջևանի խաղողի այգիներ
Իջևանի գինեգործարանի գինու մառանները

Ժամանակակից խաղողագործությունը Տավուշի մարզում սկսվել է 1950-ական թվականներից։ Իջևանի գինու-կոնյակի գործարանը հիմնադրվել է 1951 թվականին՝ Աղստև և Սպիտակ գետերի հովտում գտնվող ավելի քան 3000 հեկտար այգիներում աճող խաղողի մշակման համար։ Սկզբում գործարանն արտադրել է տարբեր տեսակի գինիներ, կոնյակներ, ինչպես նաև շամպայն։ Այդ ժամանակահատվածում գործարանը շշալցման գիծ չի ունեցել, հետևաբար շշալցման համար ամբողջ արտադրանքն ուղարկվել է Երևան։ Խորհրդային տարիներին Իջևանի գործարանի արտադրանքը իրացվել է ԽՍՀՄ տարբեր երկրներում։

Խորհրդային Միության փլուզումից հետո գործարանը 1996 թվականին սեփականաշնորհվել է և դարձել փակ բաժնետիրական ընկերություն[2]։ Գործարանը համալրվել է ժամանակակից շշալցման գծով, կատարվել են հիմնանորոգման և ընդլայնման աշխատանքներ[3]։ Գործարանի արտադրանքի մեծ մասն արտահանվում է Ռուսաստան, ԱՄՆ, Էստոնիա, Լատվիա, Կանադա, Լիտվա։

Արտադրանք և ապրանքանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգոն, կարմիր չոր գինի Աքքադ պետության հիմնադիր Սարգոնի անունով

Ներկայումս գործարանն արտադրում է գինի, մրգային գինի, փրփրուն գինի, կոնյակ, մրգային օղի, ինչպես նաև հյութեր[4][5][6]։

Իջևանի գործարանի գինիների բազմազանությունը ներառում է կարմիր և սպիտակ, չոր, կիսաչոր և լիկյոր գինի Իջևան, Խաչքար, Իջևան տնական, Սարգոն, Իջևան Արենի, Իջևան մուսկատ, Իջևան սապերավի, Իջևան կագոր, Նազելի, Գայանե, Վազաշեն, Հաղարծին և Ընտրյալ Իջևան ապրանքանիշեր։ 1977 և 1982 թվականների բերքից արտադրում է նաև «Հին Իջևան» կարմիր և սպիտակ գինի։ Հաղարծինը Իջևանի գործարանի արտադրած կարմիր փրփրուն գինին է։ Ընկերությունն ունի մի շարք մրգային գինիներ, այդ թվում` նռան, մոշի, հոնի, սերկևիլի, վարդի և բալի։

Իջևանի արտադրած թափանցիկ սպիտակ մրգային օղին պատրաստվում է հոնից, ծիրանից, թթից և խաղողից։

Իջևանի գործարանի արտադրված հայկական կոնյակներից հայտնի են հիմնականում 40 տարեկան Աբգար թագավոր, 20, 25 և 30 տարեկան Նեմրութ, 22 տարեկան Իջևանի հատուկ թողարկում և 15 տարեկան Արքա։ Այլ նշանավոր կոնյակի ապրանքանիշերից են 3 և 5 տարեկան Իջևան, 3 և 5 տարեկան Իջևան պրեմիում, 5 և 10 տարեկան Իջևան ծիրան, 7 տարեկան Վանուհի և 10 տարեկան Հին Իջևան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ijevan Wine-Brandy Factory CJSC at spyur.am». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  2. «Ijevan Wine-Brandy Factory». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  3. «About Ijevan wine-brandy factory». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  4. «Ijevan wine list». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  5. «Ijevan cognac list». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  6. «Vodka categories». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.