Իլարիոն Չոբանու
Իլարիոն Չոբանու ռումիներեն՝ Ilarion Ciobanu | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1931[1] |
Ծննդավայր | Ciucur-Mingir, Cimișlia District |
Մահացել է | սեպտեմբերի 7, 2008[2][1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Բուխարեստ, Ռումինիա |
Կրթություն | Բուխարեստի կինոյի և թատրոնի ազգային համալսարան «Ի. Օ. Կարաջիալե» |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և ռեգբի յունիոն խաղացող |
Պարգևներ և մրցանակներ | |
Իլարիոն Չոբանու (ռումիներեն՝ Ilarion Ciobanu, հոկտեմբերի 28, 1931[1], Ciucur-Mingir, Cimișlia District - սեպտեմբերի 7, 2008[2][1], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի կինոդերասան[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծացել է Սև ծովի ափին գտնվող Կոնստանցա նավահանգստային քաղաքում։ 12 տարեկանում թողել է դպրոցը և ապրուստի միջոցներ էր վաստակում պատահական աշխատանքներով․ եղել է շինարար, ձկնորս, ամեն աշխատանք կատարող բանվոր։ 1948 թվականից եղել է ռեգբիստ։ Խաղացել է «Ştiinţa» և «Դինամո» (Բուխարեստ) ֆուտբոլային թիմերում, իսկ 1959-1962 թվականներին՝ Բուխարեստի «Պրոգրեսուլ» ակումբում։ 1958 թվականից սովորել է Բուխարեստի Կինոյի և թատրոնի «Ի․ Լ․ Կարաջալե» ազգային համալսարանում։ 1961 թվականից նկարահանվել է կինոյում և կանոնավոր կերպով խաղացել է մինչև 1980-ական թվականների վերջը։ Հատկապես մեծ ճանաչում է ձեռք բերել շնորհիվ ոստիկանության անկաշաառ կոմիսար Միխայ Ռոմանի մտացածին դերի։ Նկարահանվել է նաև մի քանի ֆիլմերում (այսպես կոչված «մամալիգա-վեսթերններում») Վայրի Արևմուտքում տրանսիլվանցիների արկածների մասին։ Մահացել է 2008 թվականի սեպտեմբերի 7-ին 76 տարեկանում կոկորդի քաղցկեղի բարդություններից։ Իր խնդրանքի համաձայն՝ դիակիզվել է։
Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1960 — Բուռն տարիներ
- 1961 — Մարդը ձեր կողքին
- 1962 — Լուպեն, 29 — Դանեց
- 1963 — Սենտիմենտրալ պատմություն
- 1965 — Ապստամբություն
- 1966 — Գոլգոֆա
- 1966 — Ձյան ժամանակը
- 1967 — Կոթող — Ջերուլա
- 1968 — Լեգենդ
- 1969 — Տիկինների պատերազմ
- 1970 — Միխաի Քաջ — Ստրոե Բուզեսկու
- 1970 — Կացին — հովիվ Նիկիֆոր Լիպա
- 1971 — Հավաքույթ
- 1971 — Աշխարհի արարում
- 1972 — Գանղտնապահություն — Միխաի Ռոման
- 1972 — Հմայություն
- 1972 — Մաքուր ձեռքերով — կոմիսար Միխաի Ռոման
- 1973 — Վերջին փամփուշտը — կոմիսար Միխաի Ռոման
- 1973 — Ծուղակ — կոմիսար Միխաի Ռոման
- 1974 — Անմահները — Վասիլե
- 1974 — Դժվարին ուղի դեպի Տիպերարի — կոմիսար Միխաի Ռոման
- 1976 — Բարձրացնել բոլոր առագաստները — Գերասիմ
- 1978 — Եկատերինա Թեոդորիու — գեներալ
- 1979 — Դերասանուհին ու տրանսիլվանցիները — Տրայան Բրեդ
- 1979 — Մարգարե, ոսկի և տրանսիլվանցիներ — Տրայան Բրեդ
- 1979 — Կարմրահեր Մայքլի արկածները — կապիտան
- 1980 — Յանկու Ժիանու - հարկահավաք
- 1981 — Տրանսիլվանցիները Վայրի Արևմուտքում — Տրայան Բրեդ
- 1981 — Յանկու Ժիանու - հայդուկ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.hotnews.ro/stiri-cultura-4257553-murit-ilarion-ciobanu.htm
- ↑ Art 2 | Decret 36/2004 (ռումիներեն) — 2013.
- ↑ Իլարիոն Չոբանուն Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլարիոն Չոբանու» հոդվածին։ |
|