Մատիոն տեղափոխվել է «Բարսելոնա»2014 թվականի հուլիսի 23-ին՝ Բարսելոնայի և Վալենսիայի ձեռք բերած համաձայնության շնորհիվ[3]։ Ֆրանսիացին 5-ամյա պայմանագիր է կնքել Բարսելոնայի հետ Վալենսիայում 176 հանդիպումներ անցկացնելուց և 7 գոլ հեղինակելուց հետո։ Մատիոն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է իր ծննդավայր Սոշո թիմում որպես ձախ պաշտպան՝ Ֆրանսիայի առաջնությունում իր դեբյուտը նշելով 2002/2003 մրցաշրջանում։ Սոշոյում 3 տարի խաղալուց և ակումբի կազմում 97 հանդիպում անցկացնելուց հետո (հեղինակելով 13 գոլ) Մատիոն տեղափոխվեց Տուլուզ, որտեղ դարձավ թիմի հիմնական ֆուտբոլիստներից մեկը, ով մասնակցեց 122 հանդիպման և հեղինակեց 5 գոլ։ Ժերեմի Մատիոն հանդես է գալիս նաև Ֆրանսիայի ազգային հավաքականում, որի կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դեբյուտը նշելով 2011 թվականի նոյեմբերին։