Թիմոր (ինդոն.՝ Pulau Timor, թետում՝ Timor), կղզի Մալայան կղզեխմբում, ամենամեծը Փոքր Զոնդյան կղզիների խմբում։ Տարածությունը շուրջ 34․000 կմ2 է։ Մակերևույթում գերակշռում են լեռները (բարձրությունը մինչև 2950 մ)։
Արևմտյան մասը մտնում է Ինդոնեզիայի կազմի մեջ, հյուսիսարևելյան մասը եղել է պորտուգալիայի գաղութը։ Այժմ այդ մասում Արևելյան Թիմորն է։
Անվանումը մալայերեն բառացի նշանակում է «արևելք, արևելյան սահման»․ հավանաբար նկատի են ունեցել Ինդոնեզիայի արևելյան կողմում գտնվելը[4]։