Jump to content

Թզուկները և լեռնային թագավորը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թզուկները և լեռնային թագավորը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԻնեսա Կովալևսկայա
ԵրաժշտությունԷդվարդ Գրիգ
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն428 վայրկյան
Պատկերի ձևաչափ35 mm film?
Թվական1993

«Թզուկները և լեռնային թագավորը» ռուս.՝ «Гномы и горный король», ռուսական նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1993 թվականին։ Մուլտֆիլմի ենթավերնագիրն է՝ «Ֆանտազիա Էդվարդ Գրիգի թեմայով»։ Ֆիլմում օգտագործվել են «Առավոտ», «Թզուկների երթը» և «Լեռնային թագավորի քարանձավում» պիեսները։ Ռեժիսոր Ինեսա Կովալևսկայան մշակել է նոր թեմա՝ ժողովրդական երգեր ու համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցների էկրանավորում։ Այդպես ստեղծվել են «Ռուսական մեղեդիներ» (1972), «Մանկական ալբոմ» (1976), «Թզուկները և լեռնային թագավորը» (1993) ու այլ մուլտֆիլմեր[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռներում առավոտ է։ Փոքրիկ հովիվը նվագում է ֆլեյտա, իսկ նրա մոտ արածում է այծը։ Հանկարծ հովիվը տեսնում է, որ հինգ թզուկներ քայլում են մեկը մյուսի հետևից։ Հետաքրքրասեր հովիվը գնում է նրանց հետևից ու ընկնում մի քարանձավ, որը տանում էր դեպի լեռան խորքը։ Կամարների տակ տեսանելի են հիանալի ստալակտիտներ ու չղջիկներ։ Սրահի կենտրոնում՝ գահի վրա, նստած է Լեռնային թագավորը, որի շուրջը պարում են նրա ենթակաները։ Վախեցած հովիվը դուրս է վազում քարանձավից ու հեռու փախչում այծի հետ միասին։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Ինեսա Կովալևսկայա
  • Սցենարի հեղնինակ՝ Ինեսա Կովալևսկայա
  • Բեմադրող նկարիչ՝ Գալինա Շակիցկայա
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Էլվիրա Մասլովա, Գալինա Զեբրովա, Օլգա Օռլովա, Ալեքսեյ Միրոնով, Պ. Ֆլորով
  • Նկարիչներ՝ Աննա Ատամանովա, Նիկոլայ Միտրոխին, Օլգա Նովոսելովա, Իրինա Սոբյանինա
  • Օպերատոր՝ Նատալյա Միխայլովա
  • Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
  • Խմբագիր՝ Ելենա Միխայլովա
  • Մոնտաժող՝ Ի. Գերասիմովա
  • Տնօրեն՝ Բելլա Խոդովա

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը հիմնված է նորվեգացի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի երաժշտության, այդ թվում նաև երկրորդ սյուիտի համար գրվածի («Պեր Գյունտ»), որը մշակվել է նվագախմբի համար։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուլտֆիլմում չի արտասանվում ոչ մի բառ։
  • Բնօրինակ պիեսում «Լեռնային թագավորի քարանձավում» ստեղծագործությունը հնչելու ժամանակ թագավորը շրջապատված է ոչ թե թզուկներով, այլ տրոլներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Капков. Инесса Ковалевская // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]