Թագուշ Սահակյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թագուշ Սահակյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 8 (21), 1907 |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 6, 1977 (69 տարեկան) |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Թագուշ (Թագուհի) Գալուստի Սահակյան (մարտի 8 (21), 1907, Բաքու, Ռուսական կայսրություն - փետրվարի 6, 1977, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1960)։
Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
1926-1949 թվականներին եղել է Բաքվի հայկական, 1949 թվականից՝ Ստեփանակերտի թատրոնների դերասանուհի[1][2]։
Խաղացել է հիմնականում բնութագրական դերեր։ Լավագույն դերերից են՝
- Նատո՝ Գաբրիել Սունդուկյանի «Քանդած օջախ»
- Երանյակ՝ Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան»
- Դավիթ Կոպպերֆիլդ՝ «Դավիթ Կոպպերֆիլդ» ըստ Չարլզ Դիքենսի
- Վաչիկ՝ Արմեն Գուլակյանի «Արշալույսին»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, Երևան, ՀՀՀ, 2007, էջ 383։
- ↑ Baghdasaryan, Aram. «AV Production - Թագուշ Սահակյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 137)։ |