Jump to content

Էվինոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էվինոս (գետ)
էվինոս գետ (տեսարան Բանիա կամրջից)
Բնութագիր
Երկարություն80
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՎարդուսիա լեռ
Գետաբերանի տեղակայումՊատրաիկոսի ծովածոց
Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԵրկրամասNafpaktia Municipality?
Գետը Վիքիպահեստում

Էվինոս , Էվեն[1] (հուն․՝ Εύηνος, հին հունարեն՝ Εὔηνος), գետ Հունաստանում։ Երկարությունը 80 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը՝ 1070 կմ²։ Ակունքը գտնվում է Վարդուսիա լեռան լանջին։ Գետը հոսում է Վարդուսիայի և Պանետոլիկոնի միջև, անցնում է Էտոլիայի հարավարևմտյան ուղղությամբ, հոսում է Տրիխոնիս լճի և Նավպակտիոս լեռների հին հունարեն՝ Όρη Ναυπακτίας միջև և Մեսոլոնգիոնից 10կմ հարավ-արևելք թափվում է Պատրաիկոսի ծովածոց։ Գետը ոլոր-մոլոր հունի պատճառով կոչվում է նաև «օձ»՝ Ֆիդարիս (Φίδαρης) հուն․՝ φίδι։

Հնում կոչվել է Լիկպաս (հուն․՝ Λυκόρμας)[2]։ Ըստ ավանդության՝ գետը կոչվել է Էվինոս, քանի որ նրանում է խեղդվել Էվեն թագավորը, որը հետապնդում էր իր աղջկան՝ Մարպեսին առևանգած Իդիասին[3]։ Այս գետի աստվածը Էվենն է՝ Օվկիանոսի և Թետիսի որդին[4]։ Գետի վրա գտնվում է նույնանուն ջրամբարը (Λίμνη Εύηνου)։ Կառուցվել են Էվինոսի ու Մորնոսի ջրամբարները իրար միացնող պատնեշը և թունելը հուն․՝ Λίμνη Μόρνου։ 1992 թվականին սկսվել է հողե պատնեշի կառուցումը, որը ավարտվել է 2001 թվականին։ 2002 թվականի հոկտեմբերին ջրամբարը լցվել է։ Ջրամբարի ծավալը 14 խմ² է[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Фукидид. История. II. 83
  2. Псевдо-Плутарх. О реках. 8. Ликорм
  3. Овидий. Ибис, 513
  4. Гесиод. Теогония. 345
  5. «Ταμιευτήρας Εύηνου» (PDF) (հունարեն). ΕΥΔΑΠ. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվինոս» հոդվածին։