Jump to content

Էստադիո Էլ Մադրիգալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էստադիո Էլ Մադրիգալ
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
Ամբողջական անվանումԷստադիո Էլ Մադրիգալ
ՏեղագրությունՎիլյառեալ
Երկիր Իսպանիա
Հիմնադրվածհունիսի 17, 1923
Կառուցված1923
Բացված1923
ՍեփականատերՎիլյառեալ ՖԱ
Տարողություն24 891[1]
Տնային թիմՎիլյառեալ ՖԱ
Դաշտի չափսեր105 x 68 մ
Քարտեզ
Քարտեզ
 El Madrigal Վիքիպահեստում

Էստադիո Էլ Մադրիգալ (իսպ.՝ El estadio de fútbol de El Madrigal), ֆուտբոլային մարզադաշտ Իսպանիայի Վիլյառեալ քաղաքում։ Վիլյառեալ ՖԱ-ի տնային դաշտն է։ Այն հիմնականում օգտագործվում է ֆուտբոլային խաղերի համար, սակայն այստեղ տեղի են ունենում այլ սպորտային և մշակութային իրադարձություններ։

25000[2] տեղանոց մարզադաշտը բացվել է 1923 թվականին։ Մարզադաշտի միջին հաճախելիությունը կազմում է 17 000 մարդ, որը բավականին լավ ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն փաստը, որ քաղաքն ունի 50 000 բնակիչ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտը բացվել է 1923 թվականի հունիսի 17-ին «Սերվանտես» և «Կաստելիոն» ֆուտբոլային ակումբների միջև կազմակերպված խաղով։ Բացման ժամանակ կրում էր Կամպո դել Վիլյառեալ անունը, իսկ ներկայիս անունը ստացել է 2 տարի հետո՝ միաժամանակ ստանալով Feudo Amarillo մականունը։

Մարզադաշտն առաջին անգամ վերակառուցվել է 1952 թվականի ամռանը։ Դաշտի չափսերը համապատասխանեցվեցին ստանդարտներին՝ դառնալով 95×65-ից 105×65։ 1960-ական թվականներին մարզադաշտի տրիբունան ծածկեցին։ 1971/1972 խաղաշրջանում աշխատանքներն ավարտվեցին։ 1988 թվականին մարզադաշտը կրկին վերակառուցեցին, այն ստացավ ներկայիս տեսքը և բացվեց «Վիլյառեալ» և մադրիդյան «Ատլետիկո» ֆուտբոլային ակումբների խաղով։

Ակումբի 75-ամյակի առթիվ մարզադաշտը հերթական անգամ վերակառուցվեց։ Հարավային տրիբունայում տեղակայվեց vip օթյակ, հյուսիսային տրիբունայում կատարվեցին հարդարման աշխատանքներ։ Մարզադաշտի մոտ տեղադրված է դեղին սուզանավի արձան՝ ի պատիվ «Վիլյառեալի» մականանվան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.mirror.co.uk/sport/football/news/laliga-top-10-stadiums-power-13974425
  2. «lfp.es». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]