Էմբարգո (իսպ.՝ embargo), բեռնարգելք, կալանք, արգելքի սահմանում, embargar՝ կալանել, խոչընդոտել, խանգարել, ծագել է լատին․՝ imbarricare բառից։
Էմբարգո է ․
պետության կողմից արգելքի սահմանում այլ պետություններից օտարերկրյա ոսկու, արժույթի, առանձին տեսակների ապրանքների՝ զենքի, ժամանակակից տեխնոլոգիաների և այլնի ներկրման արգելում։
պետության կողմից իր երկրին պատկանող նավահանգիստներ այլ երկրների նավերի մուտքի արգելում։
ՄԱԿ–ի կամ այլ միջազգային կազմակերպության որոշմամբ՝ որոշակի պետությունների հետ առևտրի մասնակի կամ ամբողջական դադարեցում։
Էմբարգոյի նպատակ կարող են լինել այլ պետությունների նկատմամբ ճնշամիջոցները, նրան նյութական վնաս հասցնելու ցանկությունը։
Սիրիա (ԱՄՆ–ի և ԵՄ–ի կողմից), արգելվում է ներկրել զինամթերք և նավթ[7]։
ԵՄ, ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա և Նորվեգիա (Ռուսաստանի կողմից)՝ սկսած 2014 թվականի օգոստոսից։ Չի թույլատրվում ներկրել տավարի միս, խոզի միս, միրգ, բանջարեղեն, ձուկ, պանիր և կաթնամթերք[8]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 44)։