Էդուար Անրի Ավրիլ
Ի ծնե | ֆր.՝ Édouard-Henri Avril[1] |
---|---|
Կեղծանուն | Paul Avril[1] |
Ծնվել է | մայիսի 21, 1849[1][2] |
Ծննդավայր | Ալժիր, Ֆրանսիական Ալժիր[1] |
Վախճանվել է | հուլիսի 28, 1928[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Լե Ռեյնսի[1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[1] |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | Հնադարյան ՊՈՌՆՈ օպերատոր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | De figuris Veneris? |
Պարգևներ | |
Édouard-Henri Avril Վիքիպահեստում |
Էդուար Անրի Ավրիլ (ֆր.՝ Édouard-Henri Avril, սովորաբար ստորագրել է` Պոլ Ավրիլ (ֆր.` Paul Avril), մայիսի 21, 1849[1][2], Ալժիր, Ֆրանսիական Ալժիր[1] - հուլիսի 28, 1928[1], Լե Ռեյնսի[1]), ֆրանսիացի նկարիչ։ Հայտնի է էրոտիկ գրականության իր նկարազարդումներով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդուար Անրի Ավրիլը ծնվել է ժանդարմերիայի գնդապետ Ֆրանսուա-Ժոզեֆ Ավրիլի ընտանիքում։ Որպես ֆրանսիական բանակի հետևակային գնդի երկրորդ լեյտենանտ, մասնակցել է 1870 թվականի Ֆրանս-պրուսական պատերազմին, որից հետո, 1871 թվականին պարգևատրվել է Պատվավոր լեգեոնի շքանշանով։ 1872 թվականին, վնասվածք ստանալուց հետո անցել է թոշակի։
Ինքն իրեն նորովի դրսևորելու նպատակով, Փարիզի տարբեր սրահներում սկսել է արվեստ ուսումնասիրել։ 1874-1878 թվականներին Էդուարդ Հենրի Ավրիլը ուսանել է Փարիզի գեղեցիկ արվեստների դպրոցում։
Էրոտիկ բնույթի իր առաջին նկարազարդումները նա կատարել է Թեոֆիլ Գոթիեի «Ֆորտունիո» վեպի համար։ Հետագայում նկարազարդել է Գյուստավ Ֆլոբերի «Սալամբո», Ջոն Քլելանդի «Ֆաննի Հիլլ. Հաճույքներ պատճառող կնոջ նոթերը», Պիետրո Արետինոյի «Արետինոյի դիրքերը» և շատ այլ գրքեր, այդ թվում անանուն` որոնք տարածում էին գտնում ստորագրությունով։ Առավելապես ճանաչում են ձեռք բերել գերմանացի գիտնական Ֆրիդրիխ Կառլ Ֆորբերգի «De Figuris Veneris. Դասական էրոտիկայի տեղեկատու» գրքի նկարազարդումները։
Պոլ Ավրիլի նկարազարդումներից[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուար Անրի Ավրիլ» հոդվածին։ |
|
- Մայիսի 21 ծնունդներ
- 1849 ծնունդներ
- Ալժիր քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 28 մահեր
- 1928 մահեր
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի նկարիչներ
- Ֆրանսիացի փորագրիչներ
- 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- 20-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ