Եղիշե Շեկ-Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղիշե Շեկ-Հովսեփյան
Ծնվել էմայիսի 7, 1893(1893-05-07)[1]
ԾննդավայրԿարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 14, 1939(1939-01-14)[1] (45 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՕդեսայի ազգային համալսարան (1916)[1]
Մասնագիտությունդատաբժիշկ և համալսարանի դասախոս
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու[1] (1936)
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան[1]

Եղիշե Թադևոսի Շեկ-Հովսեփյան (մայիսի 7, 1893(1893-05-07)[1], Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 14, 1939(1939-01-14)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային դատաբժիշկ։ Բժշկական գիտությունների թեկնածու (1936 թ.), պրոֆեսոր (1936 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1916 թվականին ավարտել է Օդեսայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1916-1922 թվականներին եղել է հայկական կարմիր բանակի զորա-սանիտարական վարչության կազմակերպչական բաժնի պետ։ 1922-1925 թվականներին աշխատել է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետի անատոմիայի, 1925-1927 թվականներին՝ տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոններում, 1929-1939 թվականներին՝ դատական բժշկության, 1938 թվականից՝ միաժամանակ ախտաբանական անատոմիայի ամբիոնների վարիչ, Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր[2]։ Եղել է Երևանի և ՀԽՍՀ առժողկոմատի դատաբժշկական գլխավոր փորձագետը։ Շեկ-Հովսեփյանի նախաձեռնությամբ Երևանի բժշկական ինստիտուտում հիմնվել է դատական բժշկության թանգարան, 1929 թվականին՝ իրեղեն ապացույցների լաբորատորիա[3]։

Շեկ-Հովսեփյանի գիտական աշխատանքները (մեծ մասն անտիպ են) վերաբերում են դատական բժշկության և քրեագիտության հարցերին, տարիքի որոշման, մատների անտեսանելի հետքերի հայտնաբերման, պոկված թղթի նույնության որոշման մեթոդներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 478.
  2. Administrator. «Մեր ռեկտորները». www.ysmu.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  3. «Шек-Осепян Егише Татесович». www.forens-med.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 478
Նախորդող
Եգոր Հարությունյան
Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր
Եղիշե Շեկ-Հովսեփյան

1938
Հաջորդող
Վերգինե Միքայելյան