Ելենա Անդրեյչևա
Ելենա Անդրեյչևա | |
---|---|
Ծնվել է | 20-րդ դար |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինա |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Կրթություն | Լոնդոնի կայսերական քոլեջ |
Երկեր | Սովորում ենք սքեյթբորդ վարել պատերազմական գոտում (Եթե աղջիկ ես) |
Մասնագիտություն | վավերագրող ռեժիսոր, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | andreicheva.co.uk |
Ելենա Անդրեյչևա (ուկրաիներեն՝ Олена Андрейчева, 20-րդ դար, Կիև, Ուկրաինա), Ուկրաինայում ծնված պրոդյուսեր և կինոռեժիսոր։ Տասնմեկ տարեկանում տեղափոխվել է Միացյալ Թագավորություն, իսկ ավելի ուշ ֆիզիկա է ուսանել Լոնդոնի կայսերական քոլեջում՝ ստանալով գիտության բակալավրի աստիճանը, իսկ հետո՝ գիտական հաղորդակցության մագիստրոսի կոչում։ 2006 թվականից աշխատել է հեռուստատեսային ֆիլմերի արտադրության մեջ[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Կիևում։ 1995 թվականին տեղափոխվել է նախ՝ սովորելու, իսկ ավելի ուշ՝ ապրելու և աշխատելու Լոնդոնում։ Ուսումն ավարտելուց հետո սկսել է աշխատել վավերագրական և հեռուստաֆիլմերի արտադրության ոլորտում՝ համագործակցելով Մեծ Բրիտանիայի տարբեր կինոարտադրական ընկերությունների հետ[5][6]։
Նախքան կինոյում իր կարիերան սկսելը Անդրեյչևան սովորել է ֆիզիկա և գիտական լրագրություն[7]։
2019 թվականին նկարահանված «Սովորում ենք սքեյթբորդ վարել պատերազմական գոտում» (Եթե աղջիկ ես) վավերագրական ֆիլմի պրոդյուսերն է, որի համար նա և Քերոլ Դիզինգերը արժանացել են «Օսկար» մրցանակի՝ Օսկարի 92-րդ մրցանակաբաշխության լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում[8][9][10][11]։
2021 թվականին Աթենքի գիտության փառատոնում Անդրեյչևան խոսել է այն մասին, թե ինչպես կարող է վավերագրական ֆիլմն օգնել մարդկանց հասկանալ գիտությունն ու տեխնոլոգիան[4]։
«Անտառն իմ մեջ» վավերագրական ֆիլմում եղել է Ռեբեկա Մարշալի օգնականը։ Ֆիլմը նկարահանվել է Սիբիրում և ներկայացնում է յոթանասունամյա Ագաֆիա Լիկովային՝ մի կնոջ, որն ապրում է մոտակա մարդուց ոտքով երկու շաբաթ հեռավորության վրա՝ մեկուսացած ստալինյան ժամանակաշրջանից[12]։
Օգնել է նաև Նիք Ռոզենիին՝ ստուգելու «Ինչպես ապրել ցանցից դուրս» (How to Live Off-Grid) գրքի փաստերը[13]։
Օսկար ստանալուց հետո Անդրեյչևան դարձել է ուկրաինական ծագումով առաջին կին հաղթողը երկրի անկախությունից ի վեր[14]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Աշխատանք | Արդյունք | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|
2019 | IDA Documentary Award | Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ | Սովորում ենք սքեյթբորդ վարել պատերազմական գոտում (Եթե աղջիկ ես) | Հաղթանակ | [15] |
2020 | ԲԱՖՏԱ մրցանակ | Բրիտանական կարճամետրաժ ֆիլմ | Հաղթանակ | [16] | |
2020 | Ակադեմիայի մրցանակ | Լավագույն վավերագրական ֆիլմ (կարճ թեմա) | Հաղթանակ | [17] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.latimes.com/lifestyle/story/2020-02-09/oscars-2020-red-carpet-green-dress
- ↑ Academy Awards Database
- ↑ https://www.vulture.com/2020/02/sam-mendes-1917-win-best-director-best-film-at-2020-baftas.html
- ↑ 4,0 4,1 «Elena Andreicheva | Science Communication via Documentaries». Athens Science Festival (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Українка Олена Андрейчева отримала нагороду на Оскарі-2020 - Lifestyle 24». 24 Канал (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Українка Олена Андрейчева, яка отримала Оскар 2020: «Поки не відчуваю, що маю право знімати щось про події на батьківщині» Արխիվացված 2020-04-05 Wayback Machine. iod.media, 22 лютого 2020
- ↑ Народжена в Україні британка отримала «Оскар» за найкращий короткий документальний фільм. Радіо свобода, 10 лютого 2020
- ↑ Schmidt, Ingrid (2020 թ․ փետրվարի 10). «Oscars 2020: Stars step out in sustainable looks by Louis Vuitton and Laura Basci». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Chianne, Breanna (2020 թ․ փետրվարի 9). «Learning to Skateboard in a Warzone (If You're a Girl) is the 2020 Oscar Winner for Documentary (Short Subject)». oscar.go.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Weinberg, Lindsay (2020 թ․ փետրվարի 9). «Joaquin Phoenix, Kaitlyn Dever Wear Eco-Friendly Outfits to Oscars». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Pedersen, Erik (2020 թ․ փետրվարի 10). «Oscars: 'Parasite' Wins Best Picture – The Complete Winners List». Deadline (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Headlines, Nick Holdsworth for Russia Beyond the (2015 թ․ նոյեմբերի 12). «Stalin, Siberia and salt: Russian recluse's life story made into film». the Guardian (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Rosen, Nick (2007). How to live off-grid : journeys outside the system. London. էջ 357. ISBN 978-1-4464-6388-8. OCLC 973328775.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Ukrainian-Born Filmmaker Elena Andreicheva on Oscar Win and Life in Ukraine (անգլերեն), Վերցված է 2022 թ․ փետրվարի 26-ին
- ↑ Lewis, Hilary (2019 թ․ դեկտեմբերի 7). «IDA Documentary Awards: 'For Sama' Wins Best Feature». The Hollywood Reporter. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
- ↑ Kiefer, Halle (2020 թ․ փետրվարի 2). «1917 Is No. 1 at This Year's BAFTA Awards». Vulture (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
- ↑ Schmidt, Ingrid (2020 թ․ փետրվարի 10). «Oscars 2020: Stars step out in sustainable looks by Louis Vuitton and Laura Basci». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 26-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|