Եգիպտական մանգուստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եգիպտական մանգուստ
Եգիպտական մանգուստ
Եգիպտական մանգուստ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Գիշատիչներ (Carnivora)
Ընտանիք Մանգուստներ (Herpestidae)
Ցեղ Herpestes
Տեսակ Եգիպտական մանգուստ (H. ichneumon)
Միջազգային անվանում
Herpestes ichneumon
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Եգիպտական մանգուստ, կամ փարավոնական առնետ, կամ փարավոնամուկ[1] (լատին․՝ Herpestes ichneumon), մանգուստների ցեղի կենդանի, որը հայտնի է որպես սրբազան կենդանի Հին Եգիպտոսում։ Հերոդոտոսը ասում էր, որ ամեն քաղաքում փարավոնամկներին զմռսում և թաղում էին սուրբ վայրերում։

Եգիպտական մանգուստը տարածված է միայն Աֆրիկայի հյուսիսում, նաև բնակվում է Աֆրիկայի արևմուտքում, ինչպես նաև Մադագասկարում, որտեղ այդ կենդանիները տարվել էին աֆրիկյան մայրցամաքից։

Եգիպտոսում բնակվում է գետերի ափերին և եղեգնուտներում։ Սնունդը՝ մանր կաթնասուններ և մասամբ բուսականություն[2]։

«Փարավոնական» անվանումը ծագում է հին հունարեն՝ ἰχνεύμων, ինչը նշանակում է «խուզարկու, հետախույզ» (ἴχνος - հետք)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1 // Полная иллюстрированная энциклопедия.«Млекопитающие»..
  2. Жизнь животных / Под ред. В. Е. Соколова. — М.: Просвещение, 1989. — Т. 7. Млекопитающие. — С. 312. — 558 с. — ISBN 5-09-001434-5
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգիպտական մանգուստ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգիպտական մանգուստ» հոդվածին։