Դմիտրի Մաքսիմիչև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Մաքսիմիչև
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունվարի 27, 1961(1961-01-27) (63 տարեկան)

Դմիտրի Մաքսիմիչև (ռուս.՝ Дмитрий Игоревич Максимычев, հունվարի 27, 1961(1961-01-27)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1983 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է ֆրանսերենի, ուրդուի և անգլերենի։

  • 2009 թվականից մինչև 2011 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2011-ից մինչև 2015 թվականը Նյու Յորքում եղել է ՄԱԿ-ի Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի տեղակալ։
  • 2015-2018 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2018 թվականի մայիսի 4-ից Քենիայում համարվում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաև Նայրոբիում համարվում է միջազգային կազմակերպությունների մշտական ներկայացուցիչ[1]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2013 թվականի ապրիլի 9)[2]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2019 թվականի հոկտեմբերի 1)[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]