Դավիթ Նալբանդյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նալբանդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Նալբանդյան David Pablo Nalbandian | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1982[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Ունկուիլյո, Colón Department, Կորդովա, Արգենտինա |
Քաղաքացիություն | Արգենտինա և Հայաստան[2] |
Մասնագիտություն | թենիսիստ և rally driver |
Կայք | davidnalbandian.com |
David Nalbandian Վիքիպահեստում |
Դավիդ Պաբլո Նալբանդյան (իսպ.՝ David Pablo Nalbandian, հունվարի 1, 1982[1], Ունկուիլյո, Colón Department, Կորդովա, Արգենտինա]), ծագումով հայ հայտնի արգենտինացի թենիսիստ։
Հակիրճ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դավիթ Նալբանդյանը ծնվել է Արգենտինայի Հանրապետության Կորդոբա մարզի Ունկուիլիո փոքրիկ քաղաքում։ Հինգ տարեկանից սկսել է թենիս խաղալ իրենց տան բակում հայազգի պապի կառուցած խաղադաշտում։ Խաղընկերներն իր ավագ եղբայրներն էին, որոնք ներկայումս աշխատում են որպես թենիսի մարզիչներ։ Տասնութ տարեկանում Դավիթը դարձել է պրոֆեսիոնալ թենիսիստ[3]։
Մասնակցելով պատանեկան ու երիտասարդական մրցաշարերի՝ 1998 թվականի վերջերին աշխարհում ճանաչվել է երրորդ ուժեղագույն մարզիկը մենախաղերում։ 2000 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների բաց առաջնությունում հասել է մինչև եզրափակիչ և այդտեղ պարտության մատնել նաև պատանի Ռոջեր Ֆեդերերին ու ճանաչվել մրցումների հաղթող։ Այդ նույն տարում զուգախաղերում ճանաչվել է հինգերորդ ուժեղագույն թենիսիստը աշխարհում։
Դավիթը, որ մինչև 2013 թվականը մասնակցել է թենիսի ATP մրցաշարերի, աշխարհի ուժեղագույն թենիսիստների դասակարգման աղյուսակում իր մարզական կարիերայի ընթացքում ամենաբարձր՝ երրորդ տեղն է զբաղեցրել 2006 թվականի մարտին։ 2002 թվականին նա մենախաղերում եզրափակիչ փուլ է հասել Ուիմբլդոնի հեղինակավոր մրցաշարում։ Անհատական մրցումներում հաղթողի պատվանդանի ամենավերին աստիճանին ընդհանուր առմամբ կանգնել է տասնմեկ անգամ, ներառյալ՝ մեկ անգամ Tennis Masters Cup-ի 2005 թվականի և երկու անգամ՝ Masters 1000-ի մրցաշարերում հաղթելու համար։ Նալբանդյանը արգենտինացի միակ թենիսիստն է, ում հաջողվել է Մեծ սաղավարտի բոլոր` չորս մրցաշարերում հասնել կիսաեզրափակիչ, մի շարք դեպքերում՝ նաև եզրափակիչ փուլին[4]։
Դևիսի գավաթի մրցումներում, որոնք կարելի է համարել աշխարհի թիմային առաջնություն, Դավիթ Նալբանդյանը, հանդես գալով Արգենտինայի հավաքականի կազմում որպես նրա առաջին համարը, 2006, 2008 և 2011 թվականներին հասել է մինչև եզրափակիչ փուլ։ Խաղացել է աջ ձեռքով, իսկ նրա զույգ ձեռքի հարվածը համարվել է պարզապես ջախջախիչ հարված[5]։
Մեծ թենիսին հրաժեշտ տալուց հետո Նալբանդյանն իր ուժերը փորձել է ավտոմրցարշավորդների մրցումներում, մասնակցել Rally Argentina մրցաշարերին։
2008 թվականին Դավիթ Նալբանդյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ATP վեբկայք
- ↑ http://www.armenews.com/article.php3?id_article=45213
- ↑ "David Nalbandian: I really enjoy being back on the court" Արխիվացված 17 Մարտ 2012 Wayback Machine, The Armenian Reporter, 30 August 2010.
- ↑ «David Nalbandian».
- ↑ «The Talented Mr. Nalbandian». tennis.com. 2013 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Official website (Իսպաներեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Նալբանդյան» հոդվածին։ |
|
Պարգևներ և ձեռքբերումներ | ||
---|---|---|
Նախորդող՝ Արգենտինա Manu Ginóbili և Carlos Tevez |
Olimpia de Oro 2005 |
Հաջորդող՝ Արգենտինա Germán Chiaraviglio |