Դաշտավլուկ (լատին․՝ Poa), արոտածիլ, հուրանախոտ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 200 (այլ տվյալներով՝ 500), Հայաստանում՝ 20 տեսակ՝
Դաշտավլուկ ալպիական (Poa alpina),
Դաշտավլուկ միամյա (Poa annua),
Դաշտավլուկ ճահճային (Poa palustris) և այլն։
Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է անտառներում, մարգագետիններում, արոտավայրերում, տափաստաններում և այլն։ Ցողունը հարթ է, բարձրությունը՝ 5-90 սմ։ Տերևները նեղգծաձև են, ծաղկաբույլը՝ հուրան։ Հասկիկները մանր են՝ 2-5 ծաղիկներով։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը երկարավուն հատիկ է։ Արժեքավոր կեր է։ Առաջացնում է ճիմ։ Ցրտա և չորադիմացկուն է։