Jump to content

Գրիգոր Շիրմազան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Շիրմազան
Ծնվել էդեկտեմբերի 9, 1892(1892-12-09)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 19, 1964(1964-05-19)[1] (71 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի պետական ավտոմոբիլային և ճանապարհային տեխնիկական համալսարան (1917)[1]

Գրիգոր Վասիլի Շիրմազան (դեկտեմբերի 9, 1892(1892-12-09)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 19, 1964(1964-05-19)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային ինժեներ-շինարար։ ՀԽՍՀ վաստակավոր իռիգատոր (1957

Ավարտել է Մոսկվայի հաղորդակցության ճանապարհների ինժեներների ինստիտուտը (19171922-1924 թվականներին աշխատել է Երևանի ժող․ համալսարանում (տեխ․ ֆակուլտետի դեկան և դասախոս), 1924 թվականից՝ ջրային տնտեսության բնագավառում։ 1925-1928 թվականներին Շիրմազանի ղեկավարությամբ կառուցվել է Այղր լճի ջրհան կայանը (այն ժամանակ ԽՍՀՄ-ում առաջին խոշոր մեխ․ տեղակայանքը) և ոռոգման համակարգը՝ Էջմիածնի շրջանում։ Զբաղվել է ՀՍԱՀ ոռոգման և ջրամատակարարման հարցերի ուսումնասիրությամբ։

1937 թվականին անհիմն բռնադատվել է, աքսորվել, 1955 թվականին արդարացվել։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դրվագներ Հայաստանի ոռոգման պատմությունից, Երևան, 1962:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 517.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 517