1921 թվականին եղել է Վրաստանի կոմկուսի Թելավի գավառական կոմիտեի քարտուղար։ 1922 թվականին աշխատել է վրացական դիվիզիայի քաղբաժնում։ 1922-1924 թվականներին սովորել է Մոսկվայի Կարլ Մարքսի անվան ժողովրդական տնտեսագիտական ինստիտուտում։ Ավարտելուց հետո, մինչև 1927 թվական կուսակցական ղեկավար աշխատանք է տարել Թբիլիսիի կազմակերպության լենինյան ռայոնում, Թելավիի գավարական կոմիտեում ևայլն։ 1927-1934 թվականներին կուսակցական ղեկավար աշխատանք է տարել ՎԿԿ ԿԿ ապարատում (գյուղբաժնի վարիչ, Բանգյուղտեսչության ժողկոմի և Կենտրոնական վերահսկիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԿԿ կազմ-բաժնի վարիչ և քարտուղարության անդամ)։
1934-1937 թվականներին Հարությունյանը վարել է ՎԿԿ Թբիլիսիի քաղկոմի քարտուղարի պաշտոնը։ 1937-1953 թվականներին՝ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, 1938 թվականի մայիսից նաև Երքաղկոմի առաջին քարտուղար։ Հարությունյանը եղել է ՎԿԿ ԿԿ (1930-1937), ՀԿԿ ԿԿ (1937-1953) բյուրոների անդամ, Անդրերկրկոմի բյուրոյի անդամության թեկնածու (1930-1936), 1939 թվականից ԽՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու, 1949 թվականից՝ անդամ։
Ընտրվել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ I, II, III գումարումների Գերագույն խորհուրդների պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի 4, Հայրենական պատերազմի I աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Լավրենտի Բերիայի ձերբակալումից հետո Հարությունյանը, համարվելով Բերիայի «դրածոն», սուր քննադատության է արժանացել կուսակցության մեջ։ 1953 թ․ նոյեմբերի 28-ին ազատվեց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարի պաշտոնից։ Պաշտոնում նրան փոխարինեց Սուրեն Թովմասյանը։ Պաշտոնից ազատվելուց հետո աշխատել է որպես սովխոզի նախագահ Երևանի մոտակայքում։ Մահացել է Թբիլիսիում 1957 թ․ նոյեմբերի 9-ին։
Национальная Академия наук Республики Армения. Институт Истории. «Григорий Арутюнов жизнь и деятельность» Составители։ Нами Микоян, Грант Аветисян. Издательство «Гитутюн» НАН РА Ереван 2000г.
В. Петросян.«Время Григория Арутюняна». В 3-х томах. Ереван. 2008г.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 319)։