Գրանադայի համալսարան
Գրանադայի համալսարան | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Կարգախոս | Universitatis Granatensis |
Հիմնադրված է | 1531 |
Հիմնադրիր | Կառլոս V կայսր |
Ռեկտոր | Pilar Aranda Ramírez?[1] |
Անդամակցություն | Միջերկրածովյան համալսարանների ասոցիացիա, Կոիմբրայի խումբ, Եվրոպայի համալսարանների միություն[2], Conference of Rectors of Spanish Universities?[3], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[4] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[5] |
Երկիր | Իսպանիա[6] |
Տեղագրություն | Գրանադա |
Կայք | ugr.es |
University of Granada Վիքիպահեստում |
Գրանադայի համալսարան (իսպ.՝ Universidad de Granada, UGR), հանրային համալսարան Իսպանիայի Գրանադա քաղաքում։ Համալսարանը 1531 թվականին հիմնադրել է Կառլոս V կայսրը։ Ունի շուրջ 80000 ուսանող և համարվում է Իսպանիայի չորրորդ ամենամեծ համալսարանը[7]։ Բացի Գրանադա քաղաքից, մասնաճյուղեր ունի Հյուսիսային Աֆրիկայում (Սեուտա և Մելիլյա)։
Ամեն տարի շուրջ 2000 եվրոպացի ուսանողներ Էրազմուս ծրագրի միջոցով ընդունվում են Գրանադային համալսարան։ Համալսարանի Ժամանակակից լեզուների կենտրոն տարեկան ընդունվում են շուրջ 10000 միջազգային ուսանողներ[8]։ 2014 թվականին միջազգային ուսանողների քվերակության արդյունքում համալսարանը ճանաչվել է լավագույնը Իսպանիայում[9]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրամաբանություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն, կանոնական իրավունք ուսուցանելու նպատակով Կառլոս V կայսրը 1526 թվականին Գրանադայում հիմնադրում է քոլեջ[10]։ 1531 թվականի հուլիսի 14-ին Կլեմենտ VII պապի կնիքով դրվում է միջնադարյան համալսարանի հիմքը, որն ուներ աստվածաբանության, արվեստի, կանոնական իրավունքի ֆակուլտետներ[10][11]։
Պատմական և մշակութային արժեք ներկայացնող շենքերի կիրառման քաղաքականության շնորհիվ համալսարանն ունի կարևոր ժառանգություն, ինչպիսիք են Գրանադային մեդրեսեն և Գրանադային թագավորական հիվանդանոցի նախկին շենքը։ Բացի այդ, համալսարանն ունի նոր նորարարական հարմարություններ, ինչպես օրինակ Առողջապահական գիտությունների տեխնոլոգիական պարկը (Parque Tecnológico de Ciencias de la Salud):
Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ որոշ վարկանիշային աղյուսակների[12]` Գրանադայի համալսարանն ընդգրկված է Իսպանիայի լավագույն տաս համալսարանների շարքում և առաջին տեղն է զբաղեցնում Թարգմանչական ուսումնասիրությունների բնագավառում, ինչպես նաև համարվում է ճարտարագիտական հեռահաղորդակցության ազգային առաջատար։ Գիտական բնագավառում համարվում է հաշվողական և մաթեմատիկական ուսումնասիրությունների աշխարհի լավագույն համալսարաններից մեկը[13]։
Կենտրոններ եւ որակավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրանադայի համալսարանն ունի 5 դպրոց, 22 ֆակուլտետներ և 116 բաժիններ, որտեղ դասավանդում և հետազոտում են կոնկրետ առարկայական ոլորտներ[14]։ Համալսարանը տեղաբաշխված է հինգ տարբեր կամպուսների Գրանադայում (Centro, Cartuja, Fuentenueva, Aynadamar և Ciencias de la Salud) և երկու կամպուսներ Հյուսիսային Աֆրիկայի իսպանական տարածքներում` Սեուտայում և Մելիլյայում[15]։
Գրանադայի կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ճարտարաշինական դպրոց
- Ճարտարապետության դպրոց
- Քաղաքացիական ճարտարագիտության դպրոց
- Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության դպրոց
- Գեղարվեստի ֆակուլտետ
- Գիտության ֆակուլտետ
- Սպորտային գիտության ֆակուլտետ
- Տնտեսագիտության և մենեջմենթի ֆակուլտետ
- Կրթության ֆակուլտետ
- Քաղաքագիտության և սոցիոլագիայի ֆակուլտետ
- Առողջապահության ֆակուլտետ
- Աշխատանքի ուսումնասիրության ֆակուլտետ
- Հաղորդակցման և փաստաթղթավորման ֆակուլտետ
- Իրավունքի ֆակուլտետ
- Դեղագիտության ֆակուլտետ
- Փիլիսոփայության և հումանիտար ֆակուլտետ
- Բժշկության ֆակուլտետ
- Ատամնաբուժության ֆակուլտետ
- Հոգեբանության ֆակուլտետ
- Սոցիալական աշխատանքի ֆակուլտետ
- Թարգմանչական ֆակուլտետ
Սեուտայի կամպուս[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առողջապահական գիտությունների ֆակուլտետ
- Կրթության և հումանիտար ֆակուլտետ
Մելիլյայի կամպուս[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սոցիալական գիտությունների ֆակուլտետ
- Կրթության, տնտեսության և տեխնոլոգիայի ֆակուլտետ
- Բուժքույրական ֆակուլտետ
Գրանադայի համալսարանն առաջարկում է նաև եվրոպական մոդելին համարժեք հետբուհական ծրագրերի մեծ շրջանակ (մագիստրոսի աստիճան, դոկտորական ծրագրեր և Գրանադայի համալսարանի հետբուհական ուսումնառություն)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.granadadigital.es/entrevista-pedro-mercado-candidato-rector-ugr-investigacion-motor-desarrollo-granada/
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://web.archive.org/web/20220525155608/https://www.crue.org/universidades/
- ↑ https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
- ↑ https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ «http://www.ine.es/prensa/np712.pdf» (PDF). www.ine.es. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ «University of Granada, GRANADA, SPAIN, Ranking, Reviews, MBA, Master, Courses». Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Europa Press (2014 թ․ հունվարի 10). «La Universidad de Granada, la mejor de España por los estudiantes internacionales». europapress.es. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ 10,0 10,1 Jílek, Jubor (ed.): "Historical Compendium of European Universities/Répertoire Historique des Universités Européennes", Standing Conference of Rectors, Presidents and Vice-Chancellors of the European Universities (CRE), Geneva 1984, p. 160
- ↑ Frijhoff, Willem: "Patterns", in: Ridder-Symoens, Hilde de (ed.): A History of the University in Europe. Vol. 2: Universities in Early Modern Europe (1500–1800), Cambridge University Press, 1996, ISBN 0-521-36106-0, pp. 43–113 (80–89)
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «La UGR se distancia de Sevilla y adelanta a Córdoba en excelencia». Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «University of Granada». Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «University of Granada». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Official site of the University of Granada
- Center of Modern Languages Site
- English language magazine for the region
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրանադայի համալսարան» հոդվածին։ |
|