Գերագույն դատարան
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/20/LADY_JUSTICE_15inches.jpg/220px-LADY_JUSTICE_15inches.jpg)
Գերագույն դատարան, պետության բարձրագույն դատական մարմին։ Որպես առաջին ատյանի դատարան, քննում է բացառիկ կարևորության քաղաքացիական և քրեական գործեր (օրինակ, բարձրագույն պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների և առավել վտանգավոր հանցագործությունների վերաբերյալ գործեր)։ Որոշ պետություններում Գերագույն դատարանները քննում են նահանգների, երկրամասերի, կանտոնների միջև առաջացած վեճերը։ Դատական հսկողության կարգով ստուգում է մնացած դատարանների վճիռների և որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը։ Որոշ պետություններում (օրինակ՝ ԱՄՆ) ունի օրենքների մեկնաբանման իրավունք։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 25)։ ![]() |