Գարեգին Երիցյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Երիցյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գարեգին Երիցյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 7 (19), 1879[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Վախճանվել է | հոկտեմբերի 15, 1966[1][2] (87 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1901)[1] |
Մասնագիտություն | նկարիչ և բեմանկարիչ |
Ժանր | գրաֆիկա |
Ուսուցիչ | Հարություն Շամշինյան և Վարդգես Սուրենյանց |
Պարգևներ | |
Հայր | Ալեքսանդր Երիցյան[2] |
Գարեգին Երիցյան Վիքիդարանում |
Գարեգին Ալեքսանդրի Երիցյան (մայիսի 7 (19), 1879[1][2], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 15, 1966[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ գրաֆիկ, թատերական նկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1964)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գարեգին Երիցյանը ծնվել է Թիֆլիսում։ 1898-1901 թվականներին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում։ 1909-1918 թվականներին մասնակցել է Թիֆլիսի մի շարք թատրոնների ստեղծման աշխատանքներին։
Հեղինակել է «Ուշ լինի, նուշ լինի» օպերետը (1916), «Սայաթ-Նովա» երաժշտական դրաման (1917) և այլ գործեր։ 1921-1925 թվականներին եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (Սունդուկյանի անվան թատրոն) նկարիչ։ Կազմակերպել է մի շարք ներկայացումներ՝ «Ավազակները» (1922), «Ռևիզոր» (1923) և այլն[3]։
Առաջին ուսուցիչներն են եղել նկարիչներ Հարություն Շամշինյանը և Վարդգես Սուրենյանցը։ 1898 թվականին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետական բաժնում[4]։
Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովհաննես Թումանյանի գրքերի առաջին ձևավորողն է՝ «Շունն ու կատուն», «Ախթամար»։ 1921 թվականից աշխատել է որպես Երևանի պետական թատրոնի նկարիչ, որտեղ իրականացրել է 27 բեմադրություն, այդ թվում՝
- «Պեպո»
- «Հույսի կործանումը»
- «Ավազակներ»
- «Ջրասույզ զանգ»
- «Օթելլո»
- «Երևակայական հիվանդ»
Հայտնի է նաև որպես երգիծական ամսագրերի խմբագիր-հրատարակիչ և ամսագրեր նկարազարդող։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ «Գարեգին Երիցյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեգին Երիցյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 592)։ |
- Մայիսի 19 ծնունդներ
- 1879 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 15 մահեր
- 1966 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Հայ նկարիչներ
- Հայ գրաֆիկներ
- Հայ բեմանկարիչներ