Բրազիլական գրականության ակադեմիա
Բրազիլական գրականության ակադեմիա | |
---|---|
Այն շենքը, որտեղ 1923 թվականից գտնվում է Բրազիլիայի գրականության ակադեմիան | |
Տեսակ | լեզվի կարգավորող, թանգարան և շենք |
Երկիր | Բրազիլիա[1] |
Հապավում | ԲԳԱ (պորտ.՝ ABL) |
Կարգախոս | «Ad immortalitatem» (Դեպի անմահություն) |
Հիմնադրված | 1897 |
Գլխադասային գրասենյակ | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Տեղագրություն | Բրազիլիա |
Գլխավոր քարտուղար | Merval Pereira?[2] |
Նախագահ | Մերվալ Պերեյրա |
Հիմնադիր | Մաշադու դե Ասսիզ և Oliveira Lima?[3] |
Պարգևներ | |
Կայք | academia.org.br |
Բրազիլական գրականության ակադեմիա (ԲԳԱ, պորտ.՝ Academia Brasileira de Letras, ABL), Բրազիլիայի բարձրագույն գիտական հաստատություն, անկախ ոչ առևտրային կազմակերպություն, որի հիմնական կանոնադրական նպատակը Պորտուգալերենի և բրազիլական գրականության մշակույթի տարածումն է։ Հետագայում Ակադեմիայի իրավասության շրջանակներում ներառվեց պորտուգալերենի և բրազիլական մշակույթի բնագավառում գիտական հետազոտությունների խթանումը, պորտուգալերենի բրազիլական և եվրոպական տարբերակների միավորումը և գրականության ոլորտում մրցանակների շնորհումը։
Ակադեմիան համարվում է պորտուգալերենի լեզվական և գրական կանոնների կարգավորողը. Լիսաբոնի գիտությունների ակադեմիայի հետ միասին մասնակցել է 1945 թվականի պորտուգալերենի ուղղագրական բարեփոխման և 1990 թվականի պորտուգալերենի ուղղագրական բարեփոխման ընդունման ստանդարտացման կանոնների մշակմանը։
Բրազիլիայի գրականության ակադեմիան իր աշխատանքները սկսել է 1897 թվականի հուլիսի 20-ին։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Ռիո դե Ժանեյրոյում։
Հիմնադրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրազիլիական ակադեմիան հիմնադրվել է 19-րդ դարի վերջին Ֆրանսիական ակադեմիայի օրինակով[5]։ Գործող անդամների թվի սահմանափակումը մինչև 40 ներկայացուցիչ, ակադեմիկոսների կոչումը «անմահ» պորտ.՝ imortais և նրանց ցմահ ընտրությունը, Ակադեմիայի կարգախոսը՝ այս ամենն ընդունվել է Ֆրանսիական ակադեմիայի տարբերակով։ Ստեղծման նախաձեռնությունը գալիս է Լուսիո դե Մենդոնսայից։ Նախապատրաստական հանդիպումները տեղի են ունեցել 1896 թվականի դեկտեմբերի 15-ից «Revista Brasileira» գրական ամսագրի խմբագրությունում՝ Մաշադու դե Ասսիզ նախագահությամբ և ավարտվեցին 1897 թվականի հունվարի 28-ին կազմակերպության կանոնադրության հաստատմամբ։ Միևնույն ժամանակ ԲԳԱ-ի նախագահ ընտրվեց Մաշադու դե Ասսիզը։
Ակադեմիայի գործունեության հանդիսավոր բացմանը նվիրված ժողովը տեղի ունեցավ 1897 թվականի հուլիսի 20-ին։ Իր գործունեության առաջին տարիներին Ակադեմիան չուներ սեփական կենտրոնակայան։ 1905-1923 թվականներին ասոցիացիան գտնվում էր «Սիլոժեյ»-ի շենքում (Prédio do Silogeu), որտեղ տեղակայված էին նաև բժշկական ակադեմիան, Բրազիլիայի իրավաբանների ինստիտուտը և Բրազիլիայի պատմաաշխարհագրական ինստիտուտը։
1923 թվականին Ֆրանսիայի կառավարությունը ակադեմիայի տրամադրության տակ դրեց ֆրանսիական տաղավարային շենքը Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող միջազգային ցուցահանդեսում՝ նվիրված Բրազիլիայի անկախության 100-ամյակին։ Տաղավարը վերարտադրում էր Վերսալում գտնվող Փոքր Տրիանոնը և և այդ ժամանակվանից դարձել է ԲԳԱ-ի կենտրոնակայանը[6]։
Կազմակերպչական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1941 թվականից «Revista Brasileira» գիտական ամսագիրը դարձել է ԲԳԱ-ի պաշտոնական հրատարակչությունը[8]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1941 թվականի սեպտեմբերի 22-ին ԲԳԱ-ն արժանացել է Պորտուգալիայի կառավարության մրցանակին՝ Սանտյագոյի շքանշանի Մեծ Խաչի, իսկ 1987 թվականի նոյեմբերի 26-ին շնորհվել է Սանտյագոյի շքանշանի պատվավոր անդամի կոչում[9]։
Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.ipatrimonio.org/rio-de-janeiro-academia-brasileira-de-letras
- ↑ https://globoplay.globo.com/v/10382417/
- ↑ Պորտուգալերեն Վիքիպեդիա (порт.) — 2001.
- ↑ 4,0 4,1 http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ Մաչադո դե Ասիս. (1897 թ․ հուլիսի 20). «Discurso de Machado de Assis» (պորտուգալերեն). Academia Brasileira de Letras. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Petit Trianon» (պորտուգալերեն). Academia Brasileira de Letras. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Panelinha em almoço no Hotel Rio Branco» (պորտուգալերեն). Academia Brasileira de Letras. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Revista Brasileira» (պորտուգալերեն). Academia Brasileira de Letras. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Cidadãos Estrangeiros Agraciados com Ordens Portuguesas» (պորտուգալերեն). Presidência da República Portuguesa. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին. по результату поиска «Academia Brasileira de Letras»
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Estatuto» (պորտուգալերեն). Academia Brasileira de Letras. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Бразильской литературной академии(պորտ.) (Ստուգված է 25 Հունիսի 2017)
- Presidente da ABL e Acadêmico Domício Proença Filho ՅուԹյուբում — доклад президента БЛА Домисиу Проенса Филью «Современные аспекты лингвистической реальности Бразилии» (Aspectos da realidade linguística do Brasil na contemporaneidade) 30 мая 2017 года
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրազիլական գրականության ակադեմիա» հոդվածին։ |
|