Jump to content

Բուտրոս Բուտրոս-Ղալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուտրոս Բուտրոս-Ղալի
بطرس بطرس غالي
Բուտրոս Բուտրոս-Ղալի, 2002 թ. լուսանկար, Փարիզ
Դրոշ
Դրոշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
հունվարի 1 1992 թ. - դեկտեմբերի 31 1996 թ.
Նախորդող Խավեր Պերես դե Կուելյար
Հաջորդող Քոֆի Անան
 
Կուսակցություն՝ Արաբական Սոցիալիստական Միություն
Կրթություն՝ Կահիրեի համալսարան, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Սուրբ Ընտանիքի քոլեջ և Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ, գրող, իրավաբան և համալսարանի դասախոս
Դավանանք Ղպտի ուղղափառ եկեղեցի և Ղպտի կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր նոյեմբերի 14, 1922(1922-11-14)[1][2][3][…]
Ծննդավայր Կահիրե, Եգիպտոսի թագավորություն[4][5]
Վախճանի օր փետրվարի 16, 2016(2016-02-16)[6][1][7][…] (93 տարեկան)
Վախճանի վայր Գիզա, Եգիպտոս[8]
Քաղաքացիություն  Եգիպտոս[9][10]
Հայր Բուտրոս Բուտրոս-Ղալիի հայրը
Ամուսին Լեա Մարիա Բուրտոս-Ղալի
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Բուտրոս Բուտրոս-Ղալի (արաբ․՝ بطرس بطرس غالي‎‎, նոյեմբերի 14, 1922(1922-11-14)[1][2][3][…], Կահիրե, Եգիպտոսի թագավորություն[4][5] - փետրվարի 16, 2016(2016-02-16)[6][1][7][…], Գիզա, Եգիպտոս[8]), եգիպտացի պետական և քաղաքական գործիչ, Միավորված Ազգերի Կազմակերպության 4-րդ գլխավոր քարտուղար, աշխատել է այդ պաշտոնում 1992-1996 թթ.։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ղպտիական ընտանիքում[20]։ Սովորել է Կահիրեի և Սորբոնի համալսարաններում, ուսումնասիրելով քաղաքագիտություն, տնտեսագիտություն և իրավունք։ 1949 թվականին հենց Սորբոնի համալսարանում ստացել է դոկտորի աստիճան[21]։ 1977-1991 թթ. գլխավորել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը։

1992 թ. ընտրությունների առաջին փուլով ընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, այդ պաշտոնում փոխարինելով Պերես դե Կուելյարին[21]։

Պաշտոնավարման առաջին ամիսներին առաջարկել է «խաղաղության կառուցում» հասկացությունը «խաղաղության աջակցում»-ի փոխարեն, ըստ նրա խաղաղության կարելի է հասնել միայն կոնֆլիկտում ներգրավված բոլոր կողմերի համաձայնությամբ[21]։

1993 թ. կեսերին Բուտրոս Բուտրոս Ղալին այցելել է 19 երկիր և անցկացրել 13 խաղաղարարական գործողություններ։ 1994 թվականին փորձել է կասեցնել Ռուանդայում ընթացող արյունահեղությունը, ինչը նրան սակայն չի հաջողվել։ 1996 թ. ցանկացել է երկրորդ ժամկետով մնալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, բայց ԱՄՆ-ն նրա թեկնածությանը վետո է դրել և քարտուղար է ընտրվել գանացի Քոֆի Անանը[21]։ Թոշակի անցնելուց հետո խիստ քննադատության է ենթարկել ՄԱԿ-ի գործունեությունը, մասնավորապես կապված Իրաքի հետ։

Ունի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  4. 4,0 4,1 4,2 http://www.debate.org/reference/boutros-boutros-ghali
  5. 5,0 5,1 5,2 http://www.wa-wd.com/n/boutbo01.htm
  6. 6,0 6,1 6,2 McFadden R. D. Boutros Boutros-Ghali, Former U.N. Secretary General, Dies at 93The New York Times, 2016.
  7. 7,0 7,1 7,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  8. 8,0 8,1 8,2 CNNNYC: 1980.
  9. http://www.nytimes.com/2007/01/17/world/17nations.html?fta=y
  10. http://www.nytimes.com/1997/02/09/world/despite-critics-new-un-chief-keeps-his-style.html
  11. quirinale.it (իտալ.)
  12. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  13. https://www.ulaval.ca/notre-universite/prix-et-distinctions/doctorats-honoris-causa-de-luniversite-laval/liste-complete-des-recipiendaires-de-1864-a-aujourdhui.html
  14. http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.)中华人民共和国教育部.
  15. Honorary DoctoratesMoscow State Institute of International Relations.
  16. Grand Prix de l’Académie (ֆր.)ASMP, 2018.
  17. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
  18. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
  19. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
  20. Boutros Boutros-Ghali Biography, Encyclopedia of World Biography
  21. 21,0 21,1 21,2 21,3 Բուտրոս Բուտրոս-Ղալիի մասին Կոլերի հանրագիտարանում
  22. «Բուրտոս Ղալիի մասին МГИМО-ի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուտրոս Բուտրոս-Ղալի» հոդվածին։