Բորիս Կուֆտին
Բորիս Կուֆտին Борис Куфтин | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21 (փետրվարի 2), 1892 կամ 1892[1] Սամարա, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | օգոստոսի 2, 1953[2] կամ 1953[1] Յուրմալա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | մարդաբան, հնագետ և ազգագրագետ |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական համալսարան և Վրաստանի Սիմոն Ջանաշիայի թանգարան |
Գործունեության ոլորտ | հնագիտություն և ազգագրություն |
Անդամակցություն | Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան |
Պարգևներ |
Բորիս Ալեքսեևիչ Կուֆտին, (Борис Алексеевич Куфтин, հունվարի 21 (փետրվարի 2), 1892 կամ 1892[1], Սամարա, Ռուսական կայսրություն[2] - օգոստոսի 2, 1953[2] կամ 1953[1], Յուրմալա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հնագետ և ազգագրագետ, 1946 թվականից՝ Վրացական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս։
1919 թվականից՝ Մոսկվայի համալսարանի դասախոս, 1938-1953 թվականներին՝ Վրաստանի Պետական թանգարանի աշխատակից։ Ուսումնասիրել է ՌԽՖՍՀ և ՈւԽՍՀ ժողովուրդների հնագիտությունն ու ազգագրությունը, իսկ 1933 թվականից՝ գլխավորապես Վրաստանի հնագիտական հուշարձանները։ Պեղումներ է կատարել հիմնականում Թրիալեթում և արդյունքներն ամփոփել «Հնագիտական պեղումները Թրիալեթում» աշխատության մեջ, որը 1942 թվականին ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ։ Կուֆտինը Հայկական լեռնաշխարհի և հարևան երկրների մ.թ.ա. III հազարամյակի մշակույթը պայմանականորեն անվանել է «Կուր-Արաքսյան էնեոլիթ»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов - жертв политического террора в советский период (1917-1991) (ռուս.) — СПб.: Петербургское Востоковедение, 2013. — 496 с. — (Социальная история отечественной науки о Востоке) — ISBN 978-5-85803-225-0
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Куфтин Борис Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 37)։ |
|
- Փետրվարի 2 ծնունդներ
- 1892 ծնունդներ
- Սամարա քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 2 մահեր
- 1953 մահեր
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս հնագետներ
- Ռուս ազգագրագետներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անավարտ հոդվածներ անձի մասին