Բնեյ Բրիտ (անգլ.՝ B'nai-B'rith International, եբրայերեն՝ בְּנֵי בְּרִית), հրեական ամենահայտնի և ամենահին հասարակական կազմակերպություններից մեկը։ Ունի մասնաճյուղեր աշխարհի քառասուն երկրներում։
Կազմակերպությունը հիմնվել է Նյու Յորքումհոկտեմբերի 131843 թվականին Գերմանիայից ներգաղթածների կողմից և սկզբում անվանվում էր գերմաներենով․ «Բունդերսբրուդեր» («Միաբանության եղբայրներ») կամ Unabhängiger Orden Bne Briss։ Ավելի ուշ կազմակերպությունը վերանվանվեց «Բնեյ Բրիտ»(«ՄԻաբանության որդիներ» կամ «Ուխտի որդիներ»)։ Մինչև 1850 թվականը կազմակերպության փաստաթղթերը վարվում էին գերմաներենով։ Բնեյ Բրիտի խորհրդանիշը ճրագն է (ռուս.՝ менора)։ Վիեննայի մասնաճյուղի կազմակերպիչներից էր նաև Զիգմունդ Ֆրեյդը (1895)։