Բեջա, բեդաույե, բեդավիր, ազգությունը, որը բնակեցնում է Սուդանի հյուսիսարևելյան և Էրիթրեայի արևմտյան մասերը։ Բաժանվում է ցեղերի՝ բիշարին, հադենդոուա (խուսում են քուշական լեզվաընտանիքի բեջա լեզվով) և բենի-ամեր (խոսում են սեմական լեզվաընտանիքի տիգրե լեզվով)։
Այս ազգության լեզուն հիմնակա լեզու է նաև այլ ժողովուրդների համար, օրինակ՝ աբաբդե։
Բեջաների մի մեծ մաս տիրապետում է արաբերենին։ Հավատքը՝ սուննի իսլամ։ Բեջաները քոչվոր անասնապահներ են (պահում են ուղտեր, այծեր, ոչխարներ), հողագործության համար հարմար վայրերում զբաղվում են հողագործությամբ։ Բեջաների մի մասը (գլխավորապես հադենդոուա ցեղը) աշխատում է բամբակի պլանտացիաներում։ Հիմնական ավանդական ուտելիքը կաթնային և բուսական է։