1487 թվականին ղեկավարել է Հնդկաստանի ծովային ճանապարհը հայտնաբերող արշավախումբը, հետազոտել Աֆրիկայի հարավարևմտյան ափերը, հարավային լայնության 22°-ից մինչև 33°-ը։ Եվրոպացիներից առաջինն է շրջանցել Աֆրիկան հարավից։ Գնալով Աֆրիկայի հարավային ափերի երկարությամբ մինչև Ալգոա ծովախորշը, անձնակազմի պահանջով հարկադրված վերադառնում է Պորտուգալիա։ Հետադարձ ճանապարհին հայտնագործում է Բարեհուսո հրվանդանը (1488)։ 1500 թվականին մասնակցել է Պեդրու Ալվարեշ Կաբրալի արշավախմբին և մահացել ճանապարհին՝ Բարեհուսո հրվանդանից ոչ հեռու։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 374)։