Բանաստեղծություն, գրական-գեղարվեստական ստեղծագործությանտեսակ։ Բանաստեղծություն տերմինը հայերենում կիրառվում է մի քանի իմաստով.
Ամենատարածված ըմբռնմամբ բանաստեղծություն են կոչվում քնարական ոչ մեծ ծավալի գործերը, որոնք բացահայտում են որևէ զգացմունք, տպավորություն, խոհ (օրինակ` Դուրյանի, Մեծարենցի, Տերյանի բանաստեղծությունները)։
Հաճախ բանաստեղծություն են կոչվում առհասարակ չափածո ստեղծագործությունները՝ ի տարբերություն արձակ երկերի։ Այդ իմաստով, օրինակ, Հովհաննես Թումանյանն իր չափածո գործերի ժողովածուներն անվանել է «Բանաստեղծություններ», դրանց մեջ մտցնելով ոչ միայն քնարական ոտանավորները, այլև պոեմներն ու բալլադները։ Այս առումով «բանաստեղծությունը» նույնանիշ է պոեզիայի հետ։
Մինչև 19-րդ դարի վերջը հայ իրականության մեջ բանաստեղծություն ասելով հասկացել են նաև ընդհանրապես գեղարվեստականգրականություն։
Բանաստեղծություն, բանաստեղծականհասկացությունները փոխաբերական առումով կիրառվում են նաև կյանքի և արվեստի այն երևույթների նկատմամբ, որոնք աչքի են ընկնում իրենց գեղեցկությամբ ու ոգևորիչ ուժով։ Այդ իմաստով ևս բանաստեղծությունը նույնանիշ է պոեզիային։
Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան, էջ 47
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 271)։