Արսեն Եսայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արսեն Եսայան
Ծնվել է1898[1]
ԾննդավայրՏրապիզոն, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել է1938[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսյան դպրոց[1]
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատավայրՍովետական Հայաստան[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Արսեն Սեդրակի Եսայան (1898[1], Տրապիզոն, Օսմանյան կայսրություն[1] - 1938[1]), հայ խորհրդային քաղաքական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1917

Ծնվել է ծառայողի ընտանիքում, որտեղ և ստացել է նախնական կրթությունը։ Այնուհետև սովորել է Ներսիսյան դպրոցում, որն ավարտել է 1919 թվականին։

1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից անմիջապես հետո մի շարք աշակերտների հետ հիմնադրել է Կովկասյան ընդհանուր աշակերտական միության հայկական բաժանմունքը ու նրա տպագիր օրգան «Նոր սերունդ»-ը։

Եղել է Թիֆլիսի «Սպարտակ» կազմակերպության հիմնադիրներից մեկը։

1918 թվականին Եսայանն ընդհատակյա կուսակցական աշխատանք է կատարել Հյուսիսային Կովկասում և Ղրիմում, ապա աշխատել է Բաթումի ընդհատակում, անգլիական օկուպացիայի պայմաններում։

1920 թվականին Եսայանը տեղափոխվել է Հայաստան, նշանակվել է Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) կուսգավկոմի քարտուղար։ 1921 թվականին նշանակվել է Ալեքսանդրապոլի գավառային հեղափոխական կոմիտեի նախագահի տեղակալ և Ալեքսանդրապոլի արտակարգ հանձնաժողովի նախագահ։ 1922-1927 թվականներին եղել է Ալեքսանդրապոլի գավառային գործադիր կոմիտեի նախագահը։

Հովսեփ Տեր-Աստվածատրյանի հետ միասին նա հիմք է դրել և մինչև վերջ գլխավորել Հայաստանի առաջին՝ Շիրակի ջրանցքի (Շիրկանալ) և Կապսի հիդրոկայանի կառուցումը։ Այնուհետև նրա նախաձեռնությամբ հիմնադրվեցին և շարք մտան Անի-Պեմզան, տեքստիլ գործարանը, Արթիկտուֆը և մի շարք այլ արդյունաբերական ձեռնարկություններ։

1927 թվականին Եսայանը տեղափոխվել է Մոսկվա և սովորել Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտում։ 1928 թվականին վերադարձել է Երևան և նշանակվել ջրային տնտեսության վարչության պետ, որից հետո՝ ժողտնտխորհի նախագահ, ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահի տեղակալ։ 1928 թվականին աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրությունում։ Այնուհետև 1931 թվականին նշանակվել է Անդրկովկասյան Ֆեդերացիայի ժողովրդական տնտեսության խորհրդի նախագահի տեղակալ։

1932-33 թվականներին աշխատում է Մոսկվայում՝ որպես Անդրկովկասյան ֆեդերացիայի կառավարության մշտական լիազոր-ներկայացուցիչ։ 1934 թվականին տեղափոխվել է Երևան և գլխավորել Հայաստանի օգնության կոմիտեն (ՀՕԿ)՝ որպես դրա կենտրոնական վարչության նախագահ։

Սկսած 1921 թվականից Արսեն Եսայանն անընդհատ եղել է Հայաստանի կոմկուսի Կենտրոնական կոմիտեի անդամ, Կենտկոմի բյուրոյի անդամ կամ թեկնածու, մշտապես ընտրվել է Հայաստանի և Անդրկովկասի կենտգործկոմների անդամ[2]։

1934 թվականին նշանակվել է ՀԿ(բ)Կ Ախտայի շրջկոմի առաջին քարտուղար։

Եղել է խորհրդային բռնաճնշումների զոհերից։ Ձերբակալվել, ապա 1938 թվականի ապրիլի 19-ին գնդակահարվել է[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 522