Արագոնյան հարթավայր, միջլեռնային իջվածք Պիրենեյան թերակղզու հյուսիս–արևելքում[1]՝ Պիրենեյների, Իբերական և Կատալոնյան լեռների միջև։ Ալիքավոր հարթավայր է։ Բարձրությունը մոտ 250 մ է, լեռների մոտ՝ 500—700 մ։ Ոռոգվում է էբրո գետի և նրա վտակների ջրերով։ Արագոնյան հարթավայրը անվանվում է նաև Էբրո գետի հովիտ։
Կլիման մերձարևադարձային ցամաքային է, տարեկան տեղումները՝ 300—500 մմ։ Տիրապետում է չոր տափաստանը, տեղ–տեղ՝ կիսաանապատը և աղուտները։
Հարթավայրում ամենամեծ բնակավայրը Սարագոսա քաղաքն է[2]։