Ավարերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավարերեն
Տեսակլեզու և կենդանի լեզու
Ենթադասավար-անդիական լեզուներ
Երկրներ Ռուսաստան[1],  Ադրբեջան[2] և  Վրաստան[3]
Խոսողների քանակ766 500 մարդ (2010)[4] և 715 000 մարդ (2010)[4]
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակխոցելի[5]
Գրերի համակարգկյուրեղագիր և Avar alphabet?
IETFav
ԳՕՍՏ 7.75–97ава 014
ISO 639-1av
ISO 639-2ava
ISO 639-3ava
 Avar language Վիքիպահեստում

Ավարերեն, ավարների լեզուն։ Պատկանում է նախ-դաղստանյան լեզվաընտանիքի ավարա-անդյան խմբին։

Խոսողների քանակը կազմում է մոտ 790.000 մարդ։ ՌԴ-ում ավարարենով խոսողների թիվը հասնում է 715.300 մարդու (անդյան ժողովուրդներն ավարերենը օգտագործում են որպես առօրյա խոսակցական լեզու

Բարբառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզուն հարուստ է բարբառներով, որոնք իրարից բավականին շատ են առանձնացված, և շատ դեպքերում տարբեր բարբառներով խոսողները միմյանց դժվարությամբ են հասկանում։ Բարբառները կարելի է բաժանել խմբերի՝

  1. հյուսիսային, որի վրա է հիմնված գրական ավարերենը,
  2. հարավարևմտյան (բաթլուխյան և գիդյան բարբառները),
  3. հարավարևելյան (անդալալյան, անցուխյան, քարախյան, կուսուրյան և զաքաթալյան բարբառները)։

Ավարերեն այբուբենը վերջնական տեսքով հաստատվեց 1938 թվականին ռուսական գրաֆիկայի՝ կիրիլիցայի հիման վրա։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքրական փաստերից են ավարերենի վերաբերյալ իմամ Շամիլի խոսքերը. «Արաբերենից բացի ես գիտեմ երեք լեզու՝ ավարերենը, կումիկերենն ու չեչեներենը։ Ավարերենի հետ ես գնում եմ մարտի, կումիկերենով՝ կանանց հետ բացատրվում, իսկ չեչեներենով կատակ եմ անում»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավարերեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 608