Աշոցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոցք (այլ կիրառումներ)
Գյուղ
Աշոցք
Ղուկասյանի արձանը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՂեկավարԿարեն Մանուկյան (ՔՊ)
Հիմնադրված է1825 թ.
Այլ անվանումներՂուկասյան
Մակերես32.9 կմ²
ԲԾՄ1990 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2491[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 245[2]
Փոստային ինդեքս2801
Փոստային դասիչ2801
Աշոցք (Հայաստան)##
Աշոցք (Հայաստան)

Աշոցք (նախկին անվանումը՝ Ղուկասյան, մինչև 1958 թ.՝ Վերին Ղուկասյան, մինչև 1938 թ.՝ Ղզըլղոչ), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 22 կմ հյուսիս, Աշոցքի սարահարթում, Ախուրյանի ձախակողմյան վտակ Աշոցք գետի ափերին։ Աշոցք է վերանվանվել 1990 թ-ի նոյեմբերի 14-ին[3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոցքը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում, Ախուրյան գետի վերին հոսանքի ավազանում։ Բնակավայրը ծովի մակերևույթից բարձր է 2006-2039 մետր։

Տարածքի ռելիեֆը բարդ է, տարածքի ամենացածր կետը 1969 մետր է, առավելագույնը՝ 2750 մետր։ Գյուղը գտնվում է 8-10 բալանոց սեյսմիկ ակտիվ գոտում։

Աշոցք գյուղով է անցնում Գյումրի-Նինոծմինդա (Վրաստան) միջպետական նշանակության ավտոճանապարհը։ Համայնքն ուղիղ գծով հեռու է Վրաստանի սահմանից 12 կմ, իսկ Թուրքիայի սահմանից՝ 22 կմ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1829 թվականին՝ հիմնականում Արևմտյան Հայաստանի Մուշ և Ալաշկերտ գավառներից գաղթված բնակչության կողմից։ Բնակավայրը սկզբում կոչվել է Ղզլղոչ, ապա՝ Ղուկասյան (բոլշևիկյան գործիչ Ղուկաս Ղուկասյանի անունով) և միայն 1990 թվականից վերանվանվել Աշոցք։ Գյուղում պահպանվել է XIX դարի եկեղեցի (Սուրբ Ղևոնդյանց), հին գերեզմանոց։ Մինչև Հայաստանի վերջին վարչատարածքային բաժանումը Աշոցքը համանուն շրջանի շրջկենտրոնն էր (1995 թ.-ին ընդունված օրենքի համաձայն Աշոցքի շրջանը լուծարվեց)։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման բարեխառն է, բնորոշ կարճատև զով ամառով և երկար ու ցուրտ ձմեռով։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը 4,1 °C է, բացարձակ առավելագույնը՝ 32 °C, բացարձակ նվազագույնը՝ -36 °C[4]։ Սառնամանիքների տևողությունը 167 օր, ձյունածածկի տևողությունը 154 օր[4]։ Մթնոլորտային տեղումների տարեկան միջին քանակը կազմում է 619 մմ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Աշոցքի մշտական բնակչությունը կազմել է 2132, առկա բնակչությունը՝ 1945 մարդ[5], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի 1873 1886 1897 1926 1931 1959 1970 1979 2001 2011
Բնակիչ 438 602 712[6] 756[6] 916 1459 1693 2069 2378 2132[5]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տապանաքար խոյաձև

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Խորհրդային տարիներին Աշոցքում կար ժողովրդական սպառման ապրանքների գործարան, կինոթատրոն, հյուրանոց, հիվանդանոց, պոլիկլինիկա, կուլտուրայի տուն, կապի բաժանմունք, պրոֆտեխնիկական ուսումնարան, սանիտարահամաճարակային կայան, միջնակարգ և երաժշտական դպրոցներ, մսուր-մանկապարտեզ, գրադարան, կենցաղսպասարկման կոմբինատ և այլն։

1988 թ-ի երկրաշարժից հետո, Հռոմի Հովհաննես Պողոս II պապի նվիրատվությամբ, Աշոցքում կառուցվել է «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցը, որն սպասարկում է ոչ միայն տեղի, այլ նաև Ջավախքի բնակչությանը։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոցքում կա եկեղեցի, մատուռ, իսկ հարավարևելյան մասում՝ հին բնակավայրի մնացորդներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 23» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 22-ին.
  4. 4,0 4,1 «Աշոցք». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2014 Ապրիլի 22-ին.
  5. 5,0 5,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  6. 6,0 6,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]