Անջար (արաբերեն՝ عنجر), քաղաք Լիբանանում, տեղակայված է Բեյրութից շուրջ 50 կմ հեռավորության վրա՝ Բեքաա հովտում։ Հայտնի է նաև որպես Հաուշ Մուսա (արաբերեն՝ حوش موسى)։ Բնակչությունը՝ 2400 մարդ, հիմնականում հայեր։ Քաղաքի մակերեսը մոտ 15,5 կմ²[1]։
Անջարը հիմնադրվել է 1939 թվականին Մուսալեռան հայկական գյուղերը թողած հայերի կողմից։ Քաղաքը ներկայումս բաժանվում է 6 թաղամասի՝ ըստ Մուսալեռան 6 հայկական գյուղերի անունների՝ Կեբուսիկ, Յողուն-Օլուկ, Բիթիաս, Վաքըֆ, Խըդըրբեյ, Հաջ Հաբիբի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 347)։