Անուշ Եղիազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անուշ Եղիազարյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1965 (58 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1984) և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (1990) |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ակտիվ շրջան | նկարչուհի, գոբելենագործ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Հայր | Կարապետ Եղիազարյան |
Անուշ Կարապետի Եղիազարյան (հունիսի 15, 1965, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի, գոբելենագործ։ Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի պատվավոր պրոֆեսոր։
ՀՀ վաստակավոր նկարիչ, գոբելենագործ Կարապետ Եղիազարյանի դուստրն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1984 թվականին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը
- 1984-1990 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա - թատերական ինստիտուտում
- 1996 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է
- 1991-2009 թվականներին դասավանդել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում
- 1994 թվականին ստացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի աստիճան, դոցենտ՝ 2003 թվականից
- 2008 թվականից՝ մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր` 2011 թվականից
- 2009 թվականից ՀՀ Նկարիչների միության դեկորատիվ-կիրառական արվեստի մասնաճյուղի բյուրոյի անդամ է
- 2009 թվականից` Հայկական պետական մանկավարժական համալսարանի դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ
- 2010 թվականից Կերպարվեստի համահայկական ընկերակցության անդամ
- 2013 թվականից՝ ՀՀ նկարիչների միության վարչության անդամ
- 2016 թվականին արժանացել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչման (26.09.2016)
Հեղինակ է բազմաթիվ հոդվածների, մեթոդական ձեռնարկների, մենագրությունների, պատկերագրքերի։
Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երևանում և արտասահմանում[1]։
Մեջբերումներ Անուշ Եղիազարյանից[խմբագրել | խմբագրել կոդը]
Ես չեմ ընտրել իմ արվեստը, այն իմ արյան կանչով է։ Այս արվեստն իմ կենսակերպն է, այն սիրում եմ սուբլիմացիայի աստիճանի[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատեգորիաներ:
- Հունիսի 15 ծնունդներ
- 1965 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Հայաստանի նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Հայ նկարչուհիներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ գոբելենագործներ
- Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտներ
- 20-րդ դարի նկարչուհիներ