Անի Բատիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անի Բատիկյան
Ծնվել էնոյեմբերի 22, 1982(1982-11-22) (41 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունջութակահարուհի
Գործիքներջութակ
ԱշխատավայրՇոտլանդիայի թագավորական կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Երաժշտության թագավորական ակադեմիա և Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիա
Կայքanibatikian.com

Անի Բատիկյան (նոյեմբերի 22, 1982(1982-11-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի ջութակահարուհի։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անի Բատիկյանը 1998 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` դառնալով այնտեղ սովորած ամենաերիտասարդ ուսանողներից մեկը։ Կոնսերվատորիան ավարտել է գերազանցության դիպլոմով[1]։

2003 թվականին Անին ստացել է լրիվ կրթաթոշակ Երաժշտության թագավորական ակադեմիայում սովորելու համար։ Այնտեղ նա ստացել է DipRAM դիպլոմ, ինչպես նաև ջութակի հիասքանչ կատարման համար արժանացել գլխավոր մրցանակի։

Հետագայում ուսումը շարունակել է Կրեմոնայում (Իտալիա), որտեղ նրան դասավանդել է լեգենդար վիրտուոզ Սալվատորե Ակարդոն։

Տարբեր ժամանակներում նրա ուսուցիչներն են եղել Հենրիկ Սմբատյանը, Պիտեր Լիսսաուերը և Հու Կունը։ Նա նաև ցուցումներ է ստացել Թոմաս Բրանդիսից, Տիբոր Վարգայից, Պյեր Ամոյալից, Ցվի Ցեյտլինից և Սիլվիա Ռոզենբերգից։

Ստեղծագործական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անին համերգներով հանդես է եկել Էդինբուրգի «Usher Hall», Օքսֆորդի «Sheldonlan Theatre», Տորոնտոյի «Glenn Gould Studio» բեմերում և Լոնդոնի «St'Martin-in-the-Fields և St. John Smith» հրապարակում։ Որպես մենակատար նա հանդես է եկել Տորոնտոյի, Օքսֆորդի, Հայաստանի ազգային կամերային, Շվեդիայի Կատրինհոլմ սիմֆոնիկ և Գլազգոյի կամերային նվագախմբերի հետ։

Որպես Dewar մրցանակակիր, նա ելույթ է ունեցել Շոտլանդիայի խորհրդարանում անցկացվող The Dewar Arts Awards մրցանակաբաշխության հինգերորդ հոբելյանական համերգին։

2007-2012 թթ. Անին ջութակի դասեր է անցկացրել Շոտլանդիայի թագավորական երաժշտական և դրամատիկական ակադեմիայում։

Անի Բատիկյանը մասնակցել է «Music Alp» փառատոնին Ֆրանսիայում, Լևոն Չիլինգարյանի փառատոնին Հայաստանում, Շլեզվիգ-Հոլշտեյն փառատոնին Գերմանիայում և Լոզանի երաժշտական փառատոնին Շվեյցարիայում։

Անին ձայնագրել է «My Favorite Encore» անվանումով ձայնասկավառակ, որում ընդգրկված են հայտնի գործեր, այդ թվում՝ հայ հեղինակների երեք ստեղծագործություն՝ Արամ Խաչատրյանի «Պար N1», Կոմիտասի «Կռունկը» և Էդուարդ Բաղդասարյանի «Ռապսոդիան»[2]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անի Բատիկյանը ներկայումս բնակվում է Մեծ Բրիտանիայի Բրայթոն քաղաքում։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Մրցանակները և պարգևները[խմբագրել | խմբագրել կոդը]

Անի Բատիկյանը արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների[3]։

  • Hilda Bailey Prize
  • David Knox Memorial Prize
  • Dunbar-Gerber Prize
  • Mabel Glover String Quartet Prize
  • Governors’ Prize for Chamber Music
  • Wilfred Parry Prize
  • Marjorie Hayward Prize
  • Dewar Arts Award prize

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.anibatikian.com/biography-2/
  2. http://hetq.am/arm/news/31348/misht-mtqums-ka-or-veradarnam-hayastan-ani-batikyan.html
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]