Jump to content

Անդրանիկ Խաչատրյան (մեքենավար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրանիկ Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անդրանիկ Խաչատրյան
Ծնվել էնոյեմբերի 23, 1911(1911-11-23)
ԾննդավայրԹուրքիա
Մահացել է1959
Մահվան վայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԼենինական
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Անդրանիկ Միսակի Խաչատրյան (նոյեմբերի 23, 1911(1911-11-23), Թուրքիա - 1959, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային քաղաքական գործիչ, տրանսպորտի ճյուղի աշխատակից, Անդրկովկասյան երկաթուղու Լենինականի դեպոյի շոգեքարշի մեքենավավար։ Սոցիալիստական աշխատանքի հերոս[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1911 թվականի նոյեմբերի 23-ին Թուրքիայում, Կարսի գավառի Ամզաքլյարակ գյուղում։ 1916 թվականի ապրիլին թուրքական ջարդերի ժամանակ մահացել է նրա հայրը։ Չորս երեխա ունեցող մայրը, փախչելով թուրքերի ցեղասպանությունից, հասել է Հայաստան և բնակություն հաստատել Ալեքսանդրապոլ քաղաքում։ Անդրանիկը այստեղ է մեծացել, ավարտել դպրոցը և 15 տարեկանից սկսել աշխատել։

Սկզբում աշխատել է Լենինականի լոկոմոտիվային դեպոյում որպես աշակերտ փականագործի աշակերտ, 19 տարեկանում դարձել է տարբեր կարգի լոկոմոտիվների միջին վերանորոգման բրիգադիր։ 1931 թվականին դարձել է մեքենավարի օգնական, բեռնատար գնացքներ է վարել դեպի Երևան։ Խնամքով է սպասարկել լոկոմոտիվը և աստիճանաբար տիրապետել հին մեքենավարների փորձին։ 1932 թվականին գնացք վարելու իրավունք ստանալով՝ Խաչատրյանն առաջիններից էր, ով Անդրկովկասի լեռներում վարել է ծանրաքաշ գնացքներ։

1935 թվականի հուլիսին, երբ երկրում ծավալվել է շոգեքարշների մեքենավարների կրիվոնոսովյան զանգվածային շարժում, Խաչատրյանը դարձել է Լենինականի շոգեքարշային դեպոյի առաջին կրիվոնոսովականներից մեկը և Անդրկովկասյան երկաթուղային մայրուղով գնացքների արագընթաց վարման վարպետ։ Նա բեռներ է տեղափոխել Սևան-Հրազդան կասկադի հիդրոէլեկտրակայանների կառուցման համար, որը նախատեսված էր բարձր լեռնային լճի ջրերն օգտագործելու համար։ Նախապատերազմյան տարիներին վարել է մարդատար գնացքներ և կանխել մի քանի երկաթուղային աղետներ։

Հայրենական մեծ պատերազմի սկզբում վարել է կամավորներ և նորակոչիկներ ռազմաճակատ տեղափոխող էշելոններ, գնացքներ Ուրալի և Սիբիրյան արդյունաբերության համար կարևոր պաշտպանական բեռներով, տարհանել ունեցվածքը Դոնբասից և Հյուսիսային Կովկասից, սանիտարական գնացքներ վիրավոր զինվորներով Անդրկովկասի առողջարաններում բուժման համար։

Նա իր ունակությունները հատկապես դրսևորել է այն ժամանակահատվածում, երբ թշնամին մոտեցել է Կովկասին և երկաթուղայիններից պահանջվել է լիարժեք նվիրումով ապահովել ռազմական փոխադրումները։ Երբ ծավալվել է Վոլգոգրադի ճակատամարտը, ռազմաճակատային թերթը ռեպորտաժ է պատրաստել մեքենավար Խաչատրյանի բրիգադի գրեթե յուրաքանչյուր արագընթաց ուղերթի մասին։ Այդ օրերին նրանք գնացքները նշանակման վայր են հասցրել սահմանված ռազմական ժամանակացույցից մեկուկես, երբեմն էլ երեք ժամ շուտ։

Պատերազմի մնացած և հետպատերազմյան տարիներին նա շարունակել է աշխատել որպես մեքենավար-հրահանգիչ հայրենի դեպոյում։ Նրա թիվ 5290 լոկոմոտիվն անցել է ավելի քան կես միլիոն կիլոմետր՝ առանց վերանորոգման գրանցման։ 1955 թվականին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Լենինականի կայարանամերձ ընտրատարածքից։

Նա բնակվել է Լենինական քաղաքում։ Մահացել է 1959 թվականին, թաղված է Գյումրու քաղաքային գերեզմանատանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1943 թվականի նոյեմբերի 5-ի հրամանագրով «ռազմաճակատի և ժողովրդական տնտեսության համար երկաթուղով բեռների փոխադրման գործում ունեցած առանձնահատուկ վաստակի և պատերազմի դժվարին պայմաններում երկաթուղային տնտեսության վերականգնման գործում ունեցած ակնառու ձեռքբերումների համար», Անդրանիկ Միսակի Խաչատրյանն արժանացել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման, նրան հանձնվել էր Լենինի շքանշան և «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալ։

Դեկտեմբերի 21-ին Կրեմլում նրան հանձնվել է Հայրենիքի բարձրագույն պարգևները, իսկ ճյուղի շտաբում՝ «Պատվավոր երկաթուղայինի» կրծքանշանը։ 1944 թվականի նոյեմբերի 14-ին նրան շնորհվել է քարշուժի ինժեներ-լեյտենանտի անհատական կոչում։

Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշաններով, այդ թվում՝ «Աշխատանքային արիության համար» մեդալով։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենինական քաղաքում 1969 թվականին նրա անունով են կոչվել երկաթուղային ուսումնարանը և փողոցներից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Хачатрян Андраник Мисакович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Герои стальных магистралей. Кн. 3. М. 2004
  • Асрян А. Г. Герои Социалистического Труда Советского Союза // Герои армяне. — Ер.: Амарас, 2015. — С. 253—328. — 360 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

 Андраник Мисакович Хачатрян «Երկրի հերոսներ» կայքում