Այսեր Մաթևոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաթևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Այսեր Մաթևոսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5, 1950 (74 տարեկան) |
Ծննդավայր | Գեղարոտ, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1970) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1977) |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Այսեր Վարազդատի Մաթևոսյան (հունվարի 5, 1950, Գեղարոտ, Հայաստան), հայ նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1970 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1977 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1988 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1996 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ։ Մաթևոսյանի կտավները Հայաստանում ապրող մարդկանց, նրանց սովորույթների ու ավանդույթների, եղանակի ու բնության հակադրությունների մասին են։ 1980 թվականից մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Հայաստանում, Ռիգայում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում[1]։
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1994 անհատական ցուցահանդես Հալեպում ու Դամասկոսում
- 1995 Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված ցուցահանդես
- 1995 Հայաստանի անկախությանը նվիրված ցուցահանդես
- 1997 անհատական ցուցահանդես Երևանում
- 1997 անհատական ցուցահանդես «Գարունը սեր է բերում»
- 1998 ցուցահանդես Գերմանիայի Վիսբադեն քաղաքում
- 1999 խմբակային ցուցահանդես Երևանում
- 2000 խմբակային ցուցահանդես Թեհրանում
- 2001 ցուցահանդես Երևանում, նվիրված Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին
- 2002 խմբակային ցուցահանդես Երևանում
- 2003 ստեղծագործական ուղևորություն Բեյրութ, Լիբանան
- 2005 -2014 թվականներին խմբակային ցուցահանդեսներ Երևանում և արտերկրում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «AV Production - Այսեր Մաթևոսյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.